Մոսկվայաբնակ զույգը ֆինանսավորել է հարյուրավոր հայ երեխաների վիրահատություններ.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թերեւս Հայաստանից դուրս բնակվող հազարավոր մեծահարուստ հայրենակիցներից քչերն են իրենց ունեցվածքի մի մասը ծախսում Հայաստանի կամ հայության խնդիրները լուծելու վրա:
Մեր խմբագրություն զանգահարած ծնողներից մեկը խնդրեց շնորհակալություն հայտնել հայ ընտանիքի, որն իր վրա է վերցրել երեխայի վերջույթների վիրահատության ողջ ծախսերը` ներառյալ ավիատոմս, կեցություն, բուն բժշկական միջամտություն ու վերականգնողական փուլ:
Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ կապ հաստատած ծնողի կողմից նշված անձինք` Կարեն Մարգարյան եւ Լիլիթ Կարապետյան ամուսինները, սեփական միջոցներով կազմակերպել են շուրջ 200 հայ երեխաների նմանատիպ ու շատ թանկարժեք վիրահատություններ, ինչի շնորհիվ փոքրիկներից շատերն այսօր վերդարձել են առօրյա կյանքի, իսկ նրանց խնդիրներն արտաքնապես նույնիսկ տեսանելի չեն:

Ամուսինների հետ կապ հաստատել, ցավոք, չհաջողվեց, բայց պետք է արձանագրենք, որ հրաշալի է՝ կան Լիլիթի ու Կարենի նման զույգեր, սակայն ավելի հրաշալի կլիներ, եթե աշխարհասփյուռ հայությունը իր հնարավորությունների, իր կապերի ու ռեսուսների թեկուզ փոքր հատվածն ուղղեր երկրի զարգացման ու վերակառուցման վրա. որպես օրինակ, կարող ենք հիշել տարիներ շարունակ ցանցերում պտտվող մի տեսակետ, համաձայն որի` Հայաստանում չկա գյուղ, որտեղից դուրս եկած ու լուրջ հաջողությունների հասած գոնե մեկ մարդ չլինի: Ցավոք, նման հայերը կա՛մ չնչին ու համայնքին ոչինչ չտվող, կա՛մ ավելի շատ իրենց անձը բարձրացնող քայլեր են անում, քան թե նպաստում խնդիրների լուծմանը:
Եթե սրան էլ գումարենք Հայաստանում տարիներով իշխած կոռուպցիան, պարզ կլինի, թե ինչու հասանք այս վիճակին, եւ ինչու են մեր հազարավոր երեխաների, զինվորների ու ծերերի վերջին հույսը Կարենի ու Լիլիթի նման բարերարները:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)