Առևանգել էր ընկերոջ պապի մեքենան ու վաճառել
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Մուշի բաժին դիմած 76-ամյա քաղաքացին հայտնել էր, որ առևանգել են Գյումրիի Շչեդրինի փողոցում կայանված իր «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Գյումրի քաղաքի Տիմիրյազևի փողոցից կասկածանքով բերման ենթարկեցին 19-ամյա մի երիտասարդի: Նա խոստովանեց, որ ընկերոջ պապի մեքենայի սրահից, հետագայում առևանգելու նպատակով, նախապես վերցրել էր պահեստային բանալին, իսկ դեկտեմբերի 14-ին, օգտվելով մեքենայատիրոջ բացակայությունից, առևանգել էր «Ֆոլքսվագենը», վաճառելու դիտավորությամբ ուղևորվել Երևան ու 400 դոլարով և 50.000 դրամով վաճառել այն: Խուզարկությամբ երիտասարդի գրպանում հայտնաբերվել է 400 դոլար և 13 000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի բակում «Ֆոլքսվագենը» հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հետաքննությունը շարունակվում է:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին