Լավ լուր. Հունվարի 1-ից բոլոր ընտանիքներին կտրամադրվի 50 000 դրամ ֆինանսական աջակցություն
«Սա նույնպես ժողովրդագրության, ծնելիության աճին միտված նախագիծ է, որը 2022 թվականի հունվարի 1-ից նույնպես կմտնի ուժի մեջ: Մի հետաքրքիր փաստ էլ եմ ցանկանում արձանագրել. վերջին տարիներին կա միտում՝ ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդներով պայմանավորված: Կարծում ենք, որ սա տեղի է ունենում կառավարության մի շարք ծրագրերի իրականացման շնորհիվ:
Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում անդրադարձել է կրթությունը հասանելի դարձնելու ծրագրին: «Ծնելիությունը խթանելուն ուղղված ծրագրեր ենք իրականացնում, բայց, հատկապես գյուղական վայրերում, մենք ունենք կրթության հասանելիության խնդիր: Եթե երեխան պատշաճ կրթություն չստանա, ապագայի համար նոր սոցիալական խնդիրներ կստեղծվեն»,- ասել է վարչապետը:
Փաշինյանն ընդգծել է պատշաճ կրթություն ստանալու կարևորությունը, որի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներն արդեն իսկ իրականացվում են՝ մանկապարտեզների, դպրոցների կառուցում, ուսուցիչների կամավոր ատեստավորում և այլ քայլեր: «Սրան ավելացնենք նաև այն, ինչ ասացի սկզբում՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը և այն, ինչի մասին խոսել ենք ընտրություններից առաջ և հետո, Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր օրակարգը: Այս բոլոր հարցերն ունեն շատ լուրջ բարդություններ:
Եթե այդ ամենը հեշտ լուծելի լիներ՝ վաղուց լուծված կլիներ: Բայց մենք դա համարում ենք մեր քաղաքական պարտավորությունը, եթե կուզեք՝ քաղաքական առաքելությունը՝ մենք, այո՛, այս փոթորկված օվկիանոսում մեր սիրելի հայրենիքը, այլաբանորեն ասած՝ մեր նավը, պետք է հասցնենք խաղաղ նավահանգիստ»,- ասել է արչապետը:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին