Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն
Հասարակություն

Կոտայքի մարզի Կապուտան գյուղում հերթական անգամ տեղի է ունեցել անասնագողություն. գողացել են 2 գլուխ հորթ, 33 գլուխ գառներ ու այծեր, գյուղացիներն էլ ասում են. «Ունենք կասկածներ, որ ոստիկաններն ու քննիչները գողերի հետ կապ ունեն». ​

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, անասնագողության հերթական դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Կապուտան գյուղի բնակիչ՝ 26-ամյա Անուշավան Աղեկյանը առավոտյան մտել է 6-րդ փողոցի հարևանությամբ գտնվող հուշարձանի մոտ իրեն պատկանող անասնագոմ և հայտնաբերել, որ այնտեղից գողություն է կատարվել։


Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա. Աղեկյանն ասում էր. «Մեր՝ Կապուտան գյուղում, ասես ավանդույթ է դարձել անասնագողությունը։ Քանի տարի է, նմանատիպ դեպքեր եղավ, ահազանգեցինք ոստիկանություն, հետո մեզ անընդհատ կանչում էին քննչական, բայց սայլը տեղից չի շարժվում։ Միայն ոստիկանները ժամանում են, գոմն են նայում ու խոստանում՝ դե, անպայման գտնելու ենք գողին կամ գողերին, բայց դա միայն խոսքեր են դուրս գալիս։ Այսօր էլ մեր գոմից հափշտակել են 2 գլուխ հորթ և 33 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ՝ գառներ ու այծեր։ Արդեն դիմել ենք Աբովյանի ոստիկանություն, էկել են, բայց հույս չունենք, որ դեպքը կբացահայտվի, քանի որ նախորդ չբացված անասնագողությունների դեպքերը մինչև այժմ չբացված է։ Անգամ ասել ենք ենթադրյալ կասկածյալների անունները, բայց ոստիկաններն ու քննիչներն իրենց այնպես են պահում, որ մեզ թվում է, թե նրանք իրար հետ կապ ունեն։ Եթե մենք սխալվում ենք, ապա թող հակառակն ապացուցեն։ Իսկ հակառակը ապացուցելու համար պետք է բացահայտեն գողությունները, ու վստահ ենք՝ այդ դեպքում մեր գյուղից այդ անասնագողության ավանդույթը կվերանա։ Հիմա չգիտենք՝ ում դիմենք։ Մտածում ենք՝ այս հարցով դիմենք կառավարությանը, որ գոնե Աբովյանի ոստիկաններն ու քննիչները սկսեն սրտացավ մոտեցում ցուցաբարեն ու դեպքերը բացահայտեն»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում, վնասի չափը պարզվում է։ Իսկ գյուղացուն պատճառվել է միլիոնների վնաս։ 


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: