Beeline-ի #ՇԵՅՔԸ վերադառնում է ամանորյա նվերների շքերթով
Team Telecom Armenia-ն (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է ընկերության ամենահայտնի և ամենասիրված ակցիայի՝ #ՇԵՅՔԻ վերադարձի մասին: Այս անգամ #ՇԵՅՔԸ տոնական է` լի ամանորյա տրամադրությամբ և շատ ցանկալի նվերներով:
Եթե Beeline-ի բաժանորդ ես, #ՇԵՅՔԻ՛Ր (թափահարիր) սմարթֆոնդ ամեն օր և ստացի՛ր հնարավորություն շահելու՝ ուղեգիր դեպի Եգիպտոս` 2 անձի համար, iPhone 13, բազմաթիվ Yandex Plus`90 օրվա անվճար բաժանորդագրության պրոմո կոդեր, անլար ականջակալներ, արտաքին մարտկոցներ, ֆիթնես թևնոցներ, անլար բարձրախոսներ և բազում այլ հատուկ առաջարկներ։
«#ՇԵՅՔԸ էլ վաղուց պարզապես ակցիա չէ: Այն վերածվել է նվերներով լի թրենդի, որը շատ են սիրում մեր բաժանորդները: Այս անգամ մեր տոնական #ՇԵՅՔԵՐԻ արշավը կլինի էլ ավելի հեքիաթային` մասնակիցներին սպասում են բազմաթիվ հաճելի անակնկալներ, օգտակար նվերներ, իսկ գլխավոր հաղթողին՝ անմոռանալի ճամփորդություն դեպի հեքիաթային Եգիպտոս», - ասում է Team Telecom Armenia-ի թվային պրոդուկտների բաժնի ղեկավար Նարեկ Աճեմյանը:
Մասնակցության համար անհրաժեշտ է ներբեռնել My Beeline Armenia հավելվածը և ամեն օր շեյքել (թափահարել) հեռախոսը ու շահել պարտադիր նվերներից որևէ մեկը։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին