Ստամբուլում ապօրինի ալկոհոլից ավելի քան 20 մարդ է մահացել
Ստամբուլում առնվազն 22 մարդ է մահացել, եւս 16-ը հոսպիտալացվել են եւ գտնվում են ծանր վիճակում՝ կեղծված ալկոհոլ օգտագործելուց հետո, հայտնել են տեղի նահանգապետարանում, հայտնել է AP-ն։
Ստամբուլի նահանգապետի հայտարարության մեջ ասվում է, որ տասնմեկ մահացածները եւ հինգ հիվանդները օտարերկրյա քաղաքացիներ են։
Հայտարարության մեջ ասվում է, որ մահվան դեպքերի հետ կապված չորս կասկածյալներ են ձերբակալվել:
«Anadolu» պետական գործակալությունը հինգշաբթի հայտնել է, որ վերջին չորս օրերի ընթացքում Թուրքիայի ինը նահանգներում, այդ թվում՝ Ստամբուլում, մեթանոլից եւ ալկոհոլից թունավորումից 26 մարդ է մահացել։
Իշխանությունները համազգային օպերացիա են սկսել ալկոհոլի ապօրինի արտադրությունը զսպելու համար՝ ռեյդեր անցկացնելով եւ առգրավելով հազարավոր լիտր կեղծված ալկոհոլ: Ձերբակալվել է առնվազն 85 կասկածյալ։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)