Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհի մասին տեղեկությունն, ըստ էության, չեն հերքում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Օրեր առաջ «Փաստը» տեղեկացրել էր, որ, ըստ սոցցանցերում տարածված լուրերի, դեկտեմբերի 7-ին սահմանամերձ Ոսկեպար գյուղ է ժամանել Տավուշի մարզի ճանապարհաշինական ընկերություններից մեկի աշխղեկը և հայտնել Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային` սարերով ձգվող ճանապարհի կառուցման մասին։ Մեր ունեցած տեղեկությամբ, Ոսկեպարում ճանապարհաշինարար բանվորների բնակվելու համար ազատ տներ են փնտրում:
Մենք գրավոր հարցում էինք ուղարկել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ՝ խնդրելով պատասխանել, թե ինչ ճանապարհի մասին է խոսքը, և ինչ նպատակով է այն կառուցվում: Հիմնադրամից ստացված պատասխանը բավականին խուսափողական և ընդհանուր է, որտեղ, ըստ էության, չի խոսվում կոնկրետ նշյալ ճանապարհի մասին, բայց և չի հերքվում այդ ճանապարհի կառուցման տեղեկությունը:
«Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոլորտն ակտիվորեն զարգանում է։ Տարբեր քննարկումներ են իրականացվում միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ։ Հատկապես ուշադրություն է դարձվում այն հատվածներին, որտեղ ճանապարհային ցանցի խտության բարձրացման անհրաժեշտություն կա։
Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև ելնելով ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունից՝ հանրապետության տարբեր տարածաշրջաններում իրականացվում են ուսումնասիրություններ, առկա ճանապարհներից բացի, նոր երթուղիներ ունենալու ուղղությամբ»,- ասված է հիմնադրամի պատասխանի մեջ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»