Այս պահին Հայաստանում առկա ոչ մի պատվաստանյութի մասով որևէ խնդիր չկա. փոխնախարար
Ամեն ինչ պետք է անել պատվաստումների ակտիվությունը պահելու համար: Այս մասին դեկտեմբերի 18-ին Գյումրի կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախարարի տեղակալը Շիրակի մարզում էր իրականացվող պատվաստումային գործընթացին ծանոթանալու նպատակով:
Այցի շրջանակներում, Արտակ Ջումայանը եղել է Գյումրու մի շարք բուժհաստատություններում, ծանոթացել COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացն իրականացնող մասնագետների աշխատանքներին, անդրադարձել ու կարևորել առողջության առաջնային պահպանման ծառայությունների հասանելիությունը, բնակչության շրջանում իրազեկման առավել ընդգրկուն աշխատանքների իրականացումը։Լրագրողների հետ զրույցում նախարարի տեղակալը նշեց, որ պետությունն ամեն ինչ անում է բնակչությանը պաշտպանելու համար, երկրում առկա է պատվաստանյութերի բավարար քանակ, պետք է միայն պատվաստումներին բարձր ընդգրկվածություն, քանզի պատվաստումը ծանր ընթացքով հիվանդության և մահացության կանխարգելման գլխավոր միջոցն է։
Օգտագործելով հիվանդության թվերի նվազումը՝ պետք է առիթն օգտագործենք ավելի շատ պատվաստումներ իրականացնենք, որպեսզի համավարակի հաջորդ ալիքներին լինենք պատրաստ: Այս պահին ՀՀ-ում առկա ոչ մի պատվաստանյութի մասով որևէ խնդիր չունենք, բոլորը հասանելի են»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:
Շիրակի մարզում առաջին դեղաչափ դեկտեմբերի 16-ի դրությամբ ստացել է 65550 բնակիչ:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)