Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն
Հասարակություն

Սրբուհի Գևորգյանն ընտրվեց ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Այսօր Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստ՝ խորհրդի նախագահ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ և հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանի քարտուղարությամբ։ Նիստի ընթացքում մեկ հարց էր՝ ռեկտորի ընտրություն։ Ներկա էր խորհրդի 20 անդամից 18-ը։ Այս ասին հայտնում են ՀՊՄՀ-ից:Ռեկտորի թափուր տեղի համար դիմել էր մեկ թեկնածու՝ բուհի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը։

Նա ներկայացրեց իր ծրագիրը, որից հետո խորհրդի անդամները հարցեր ուղղեցին բուհի զարգացման ծրագրի, անելիքների մասին։ Ելույթ ունեցավ խորհրդի 7 անդամ, ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով՝ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանի նախագահությամբ։ Անդամներ ընտրվեցին բուհի պրոֆեսորներից Սամվել Պիպոյանը և ուսանողուհի Արմինե Հարությունյանը։

Խոհրդի անդամները փակ, գաղտնի քվեարկության արդյունքում անվստահություն հայտնեցին ռեկտորի թեկնածուին՝ ձայների հետևյալ բաշխմամբ․ 13 դեմ, 1 անվավեր, 4 կողմ։



Նիստի երկորրդ հատվածում խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանն առաջարկեց ընտրել ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար։ Նա ներկայացրեց բուհի պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանի թեկնածությունը։ Այլ թեկնածու չառաջադրվեց։ ՀՀ ԿԳՄՍ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը երկրորդեց Ժաննա Անդրեասյանին, նկատելով, որ անձամբ մի քանի անգամ շփում է ունեցել Սրբուհի Գևորգյանի հետ, և նրա մասնագիտական, պրոֆեսիոնալ որակները բարձր է գնահատում։



Սրբուհի Գևորգյանին հրավիրեցին նիստին և տեղեկացրին խորհրդի որոշման մասին։ Ապա ներկաների միաձայն քվեարկությամբ՝ 16  կողմ ձայներով (խորհրդի 2 անդամ հեռացել էր նիստից), Սրբուհի Գևորգյանն ընտրվեց ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։