Գերմանիայում նոր բողոքի ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ կորոնավիրուսային սահմանափակումների
Բեռլինում, Համբուրգում, Մայնի Ֆրանկֆուրտում, Դյուսելդորֆում եւ Գերմանիայի մի շարք այլ քաղաքներում շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, նոր բողոքի ցույցեր են անցկացվել՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի կառավարության միջոցառումների, ինչպես նաեւ COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստում մտցնելու ծրագրերի դեմ, գրել է DW-ն:
Ամենամեծ ցույցն այդ օրը տեղի է ունեցել Համբուրգում։ Twitter-ում ոստիկանության տվյալներով՝ դրան մասնակցել է մոտ 11.500 մարդ։ Նշվում է, որ ցույցերը հիմնականում խաղաղ են եղել, թեեւ տեղ են գտել նաեւ անհատական բախումներ ցուցարարների եւ ոստիկանների ու լրագրողների միջեւ։
Ոստիկանության տվյալներով՝ Համբուրգում ցուցարարների մեծ մասը պահպանել է համավարակի ժամանակ զանգվածային ակցիաներ անցկացնելու կանոնները։ Բազմաթիվ ցուցարարների ինքնաշեն պաստառների վրա «Ոչ պարտադիր պատվաստմանը» կարգախոսն էր։
Միջոցառման արդյունքում երկու հոգի ժամանակավորապես բերման են ենթարկվել, եւս երկուսը ժամանակավոր կալանավորվել են։ Նույն օրը Համբուրգում տեղի է ունեցել համավարակի դեմ պայքարի միջոցառումների կողմնակիցների մի քանի հակացույցեր, որոնց, ոստիկանության տվյալներով, մասնակցել է մի քանի հարյուր մարդ։ Այս գործողությունների ընթացքում կարգուկանոնը վերահսկում էր 800 ոստիկան։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին