«Հրապարակ».Ղազարյանը հեռվից ուշադիր հետեւում է հայաստանյան իրադարձություններին
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը մեկնաբանել է ԵՏՄ Գործարար խորհրդում քննարկված «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման եւ տրանսպորտային միջոցների կապարակնքման» որոշումը եւ նկատել, որ բեռնափոխադրումների նոր կազմակերպումը մաքսային ծառայությունների աշխատանքը կդարձնի ավելի թափանցիկ, կմեծացնի ծավալի ու որակի վերահսկողության արդյունավետությունը, հնարավորություն կտա հսկել Հայաստան եկող մաքսային գները, կհավասարակշռի անդամ երկրների բյուջե մտնող միջոցները։
Փաստորեն, Ղազարյանը հեռվից ուշադիր հետեւում է հայաստանյան իրադարձություններին: Նա 1 տարուց ավելի է՝ ընտանյոք տեղափոխվել է Կիպրոս` մշտական բնակության, որտեղ անշարժ գույք է ձեռք բերել եւ իր բիզնեսն էլ հիմնականում հանել է Հայաստանից: Եվ ոչ միայն հետեւում է, այլեւ փորձում է ներազդել ՀՀ քաղաքականության վրա․ նրա ֆինանսավորմամբ է լույս տեսել Ժիրայր Լիպարիտյանի գիրքը` «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն», որը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, եւ որտեղ Հայոց ցեղասպանության թեմաները հեղինակը լուսաբանում է հակառակ` թուրքական տեսանկյունից:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Իշխանությունները քաղաքական հետապնդումների նոր ալիք են սկսում. Արեգ Սավգուլյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)