Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
Ավետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»
Հասարակություն

Հայ Առաքելական Եկեղեցու Սյունյաց թեմի կոչը՝ ՀՀ դատաիրավական համակարգին

Հետպատերազմյան դժվարին իրավիճակի, դառը հարվածների և նեղությունների դիմագրավման ծանրագույն ժամանակահատվածում, երբ թվում է՝ ավելի քան երբևէ, պետք է բռունցք դառնայինք և միասնաբար պայքարեինք՝ ազգային-հայրենական մեր կյանքի այս վճռորոշ շրջանին բաժին հասած դժվարությունները հաղթահարելու և մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար, մենք ականատես ենք լինում հող հայրենին պաշտպանելու հարցում իրենց պատրաստակամությամբ և սկզբունքայնությամբ աչքի ընկած արժանապատիվ հայորդիների նկատմամբ իրականացվող շղթայական հետապնդումների: Ուստի մեզ խորապես մտահոգում են աստվածաշունչ «Մի՛ փոփոխիր քո հայրերի հաստատած հավիտենական սահմանները» պատգամին հավատարիմ մեր հավատավոր զավակների նկատմամբ ՀՀ դատաիրավական համակարգի կողմից շարունակ ցուցաբերվող ընտրովի մոտեցումները:
 
Խոսքը մասնավորապես Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հանդեպ իրականացվող բացահայտ ճնշումների մասին է, որոնց նպատակն է լռեցնել իշխանության ընդդիմախոսներին և նրանց թույլ չտալ համայքների բնակչության հետ ամուր կանգնել հայրենի հողի պաշտպանության դիրքերում:
 
Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով, ինչպես նաև նկատի ունենալով այն փաստը, որ մեր երկիրը մարդասիրական վերաբերմունք է ցուցաբերում գերի ընկած ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ՝ իբրև բարի կամքի
դրսևորում ազատ արձակելով նրանց՝ Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմը հույս է փայփայում, որ մեր դատական համակարգում կգտնվեն հավատավոր քրիստոնյաներ, որոնք, քրիստոնեական նույնպիսի մարդասիրությամբ լցված, օրենքների արդարացի կատարմանը հետևելով, Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ հնարավորություն կտան նաև հայրենի հողի համար պայքար մղած հայորդիներին գալիք տոները նշելու իրենց տանը ընտանքի ջերմությամբ շրջապատված ճիշտ այնպես, ինչպես մեր հող ներխուժած դիվերսանտներին շնորհվեց ազատությունը վայելելու ու ընտանեկան ջերմությունը զգալու պարգևը:
 
Աղոթքով հայցում ենք, որ Բարձրյալ Տերը մարդասիրությամբ ու արդարամտությամբ լցնի պետական այրերի սրտերն ու մտքերը, որպեսզի մեր երկրում ամրանան արդարությունը, խաղաղությունը, քրիստոսապատվեր սերն ու հայրենիքին պատուհասած հերթական վտանգին միասնաբար դիմակայելու ձգտումը: ԱՄԵՆ:
 
Սիրով և հույսով լեցուն՝
Սյունյաց թեմ
 
Հ.Գ. Սա քաղաքական հայտարարություն չէ, այլ մարդասիրական և ազգասիրական կոչ՝ հանուն արդարության, հավասարության, համերաշխության, խաղաղության և միասնության: