Բեռնատարների և թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունն արգելվում է. իրավիճակը՝ Լարսում
Aliq.ge-ն հայտնում է, որ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի որոշ հատվածներում առատ ձյան և ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով բեռնատարների և մասամբ թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունն արգելվում է, կան տրանսպորտային միջոցների կուտակումներ։ Այս մասին «Ալիք Մեդիային» հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։
«Լարսում այս պահի դրությամբ կրկին տեղումներ են ձյան տեսքով, բեռնատարների երթևեկությունն արգելված է, իսկ թեթև մարդատարների համար ավտոմայրուղին բաց է առանձին հատվածներում, մասնավորապես՝ մինչև Մցխեթա-Գուդաուրիի հատվածը։ Իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է դեսպանության ներկայացուցիչը:
Ինչպես դեպանությունից են նշում, երթևեկության արգելքի պատճառով այժմ Լարսում բեռնատարների կուտակումներ են, այս պահին ավտոճանապարհին մոտավորապես 250 հայկական բեռնատար կա։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին