Սպիտակի ոլորանների հատվածում 200-ից ավելի ավտոմեքենաներ ձնաբքի պատճառով չեն կարողանում շարժվել
Shamshyan.com-ը գրում է․ Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ծիլքարից դեպի Սպիտակի ոլորաններ տանող ճանապարհահատվածում
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած ձյան բքի պատճառով 200-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում երթևեկեն։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Նույն վաշտի ավագ տեսուչներ Գևորգ Եղիազարյանն ու Ռոմիկ Նազարեթյանը ձնակույտերի մեջ արգելափակված մի քանի ավտոմեքենաներ են դուրս բերել։
Իսկ ճանապարհի նման վիճակի համար մեղավոր են ոչ միայն նշված հատվածը սպասարկող ճանշինի ղեկավար կազմը, այլ նաև վարորդները, որոնց անվադողերը ամառային են, մինչդեռ քանի օր է, արտակարգ իրավիճակների նախարարության ու ճանապարհային ոստիկանությունը հորդորում են վարորդներին, որպեսզի անցնեն ձմեռային անվադողերի։
ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, հրամանատարի տեղակալներ Հայկ Դավթյանի և Արամ Ադիբեկյանի միջամտության արդյունքում Ճանշինը, ասես, «դուրս է եկել արջաքնից» ու սկսում են ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնել։ Ուժեղ բուքը, սակայն, իր սև գործն անում է։
Մի քանի ավտոմքեենաներ բախվել են իրար, բարեբախտաբար, տուժածներ չկան։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)