«Ժողովուրդ». Կրիպտոարժույթների շուկան շարունակում է չկարգավորված մնալ. շատ երկրներ առաջ են անցել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կրիպտորաժույթների (Bitcoin, Tether, Ethereum եւ այլն) ոլորտը դինամիկ զարգանում է: Աշխարհի տարբեր պետություններում տարբեր կերպ են վերաբերվում կրիպտոարժույթներին: Որոշ երկրներում դրանք համարվում են ապրանք (Կանադա), մյուսներում՝ մասնակի վճարային միջոց (Ճապոնիա(sad)), Գերմանիայում հանդես է գալիս որպես մասնավոր փող: Մի շարք երկրներում դեռ չկան իրավական կարգավորումներ, իսկ մի քանիսը այն համարում են օրենքից դուրս: Փաստորեն, ոլորտը դեռ դինամիկ կարգավորման գործընթացի մեջ է:
ՀՀ-ում ոլորտը կարգավորված չէ՝ չնայած այն հանգամանքին, որ առանձին պետական մարմիններ, հատկապես՝ Կենտրոնական բանկը, մինչեւ 2018թ. մի քանի անգամ հորդորել է զերծ մնալ կրիպտոարժույթով գործարքներից՝ հաշվի առնելով դրանց նորությունը, հասարակության քիչ տեղեկացվածությունը ոլորտից, փոխանցած գումարների վերադարձի անհնարինությունը եւ այլն:
Եթե ընդհանրացնենք, ապա ՀՀ-ում կրիպտոարժույթը չի համարվում թվային փող, կենտրոնական բանկն էլ չի ճանաչում եւ կարգավորում ոլորտը: Այնուամենայնիվ, ոլորտի զարգացումն ու կրիպտոարժույթի կիրառումը երկրում արգելված չէ, այսինքն՝ թույլատրվում է, սակայն հնարավոր հետեւանքները կրում է օգտագործողը: Երկրում կան ակտիվ գործող մայնինգ-ֆիրմաներ եւ անհատ մայնինգով զբաղվողներ։
Բնական է, որ եթե երկրում մայնինգ է կատարվում, ակտիվ կիրառվում են բլոկչեյն տեխնոլոգիաներն, ու շրջանառվում է կրիպտոարժույթը, պահանջ պետք է լիներ նաեւ կրիպտոարժույթից ֆիզիկական դրամ և հակառակը կատարվող գործարքների համար փոխանակման կենտրոնների ձեւավորումը: Առաջիններից մեկը ՀՀ-ում ձեւավորվեց TETChange ընկերությունը (https://tetchange.com/), որն սկսեց իր ծառայությունները մատուցել դեռ 2015 թվականից: Գործունեության տարիների ընթացքում կազմակերպությունն իր նկատմամբ ձեւավորած վստահության եւ պրոֆեսիոնալիզմի արդյունքում ստեղծեց գործընկերների եւ հաճախորդների լայն շրջանակ ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ աշխարհի բազմաթիվ երկրներում: րդյունքում ԱՊՀ մի շարք պետություններում (Բելառուս, Վրաստան, Ղազախստան եւ այլն) ընկերությունը հիմնեց իր մասնաճյուղերը:
Ընկերությունը իր գործունեության տարիների ընթացքում ստացել է հազարավոր դրական կարծիքներ, հաճախորդի վստահության բարձր գնահատականներ, որոնք հեշտությամբ կարելի է գտնել ոչ միայն համացանցում, այլեւ լսել ծառայությունից օգտված հաճախորդներից: Գործում է հաճախորդների հետ հետադարձ կապի ակտիվ համակարգ. ոչ մի դիմում անպատասխան չի մնում:
ՀՀ-ում կրիպտոարժույթը ակտիվ շրջանառվում է, ստեղծվում, փոխանակվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»