Հունվարին կտրամադրվի 50.000 դրամի չափով միանվագ դրամական օգնություն
Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերի անձանց` Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին 50 000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական օգնությունը կտրամադրվի 2022 թ․ հունվարին, հայտնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը։
Ծրագրի շահառուներն են 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձինք, 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաները:
Ծրագրից չեն օգտվելու տեղահանված քաղաքացիները, քանի որ նրանց համար գործում է ֆինանսական աջակցության այլ միջոցառում՝ ՀՀ կառավարության հետ մեկտեղ:
Դրամական օգնությունը տրամադրվելու է առանց գրավոր կամ առցանց եղանակով դիմում ներկայացնելու՝ Արցախի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին