Ռուս խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են Ամարաս վանական համալիր
Ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են մոտ 100 ուխտավորի և տեղի բնակիչների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարաս վանական համալիր այցի ժամանակ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ստեփանակերտից և հարակից բնակավայրերից ուխտավորները ժամանել են Մարտունու շրջան` մասնակցելու Ամարաս վանական համալիրում մատուցվող պատարագին։ Ուխտավորների մեջ են եղել նաև Շուշիի համալսարանի ուսանողները։«Սուրբ Ծննդյան տոներից առաջ կտրուկ աճել է սուրբ վայրեր այցելել ցանկացող ուխտավորների թիվը։ Դա վերաբերում է նաև Ամարասի եկեղեցական համալիրին։ Ուխտավորների թվի ավելացման հետ կապված հավելյալ պատասխանատվություն է դրվում խաղաղապահ զորախմբի վրա՝ ապահովելու այդ վայրեր այցերի անվտանգությունը։ Խաղաղապահները կարողանում են կատարել իրենց առջև դրված խնդիրը»,–ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Մահմուդ Այբազովը։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին