Ձերբակալվել է Իրանի քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող ՀՀ երկու քաղաքացի
Դեկտեմբերի լույս 21-ի գիշերը օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին փոխանցված հաղորդումը ավազակության մասին էր։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Օտարերկրացի տղամարդը հայտնել էր, որ իրեն մոտեցել են անծանոթ անձինք ու դանակով սպառնալով՝ հափշտակել պայուսակը, որի մեջ հագուստ, բջջային հեռախոս ու դրամապանակ կար։ Դեպքը Փարպեցու փողոցում էր եղել։ Մեկնած քրեական հետախույզները տարածքում օպերատիվ հարցումներ իրականացրին։ Բացահայտման աշխատանքներին միացան Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Օպերատիվ հարցումներից բացի, համատեղ իրականացվեցին նաև այլ հետախուզական միջոցառումներ, որոնք դեպքից ժամեր անց արդյունք տվեցին։ Պարզվեցին ավազակություն արած անձանց ինքնությունն ու բնակության հասցեները։ Երևանի բնակիչ՝ 37 և 35 տարեկան երկու տղամարդկանց հայտնաբերելու միջոցառումներն արդյունք տվեցին դեկտեմբերի 22-ին։ Կասկածվողները լուսադեմին հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նրանք ոստիկանությունից ներկայացվել են տարածքային քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված անձինք ձերբակալվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին