Կրակոցներ՝ Կոմիտասի «Երևան սիթի»-ի ավտոկայանատեղիում. հավաքվածներն էլ ասում էին. «Արաբկիրի ոստիկաններն օպերատիվ չգործեին, դիակներ էին հավաքելու»
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան սիթի» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Ժամը 6-ի կողմն էր, «Երևան սիթի»-ի ստայանկում 4 հոգի իրար հետ վիճաբանում էին, ոնց որ թե ավտոմեքենան կայանելու համար։ Նրանցից մեկը զենքով սկսեց մի քանի կրակոցներ արձակել։ Բարեբախտաբար, մարդ չտուժեց, ու լավ էր, որ Արաբկիրի ոստիկանները շուտ հասան ու դրանց հենց ասֆալտի վրեն փռելով՝ տարան բաժին։ Տաքարյուն երիտասարդներ էին։ Եթե ոստիկանները մի քիչ ուշանային կամ մարդիկ էին վիրավորվելու, կամ դիակներ էին հավաքելու, ու չէր բացառվում, որ էդ կրակոցների արդյունքում անմեղ մարդիկ տուժեին»։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակվել է «Վալտեր» տեսակի ատրճանակից, ու վիճաբանությունը տեղի է ունեցել մանումենտցիների և գավառցիների միջև, ամեն կողմում՝ 2 հոգի։
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Ժամը 6-ի կողմն էր, «Երևան սիթի»-ի ստայանկում 4 հոգի իրար հետ վիճաբանում էին, ոնց որ թե ավտոմեքենան կայանելու համար։ Նրանցից մեկը զենքով սկսեց մի քանի կրակոցներ արձակել։ Բարեբախտաբար, մարդ չտուժեց, ու լավ էր, որ Արաբկիրի ոստիկանները շուտ հասան ու դրանց հենց ասֆալտի վրեն փռելով՝ տարան բաժին։ Տաքարյուն երիտասարդներ էին։ Եթե ոստիկանները մի քիչ ուշանային կամ մարդիկ էին վիրավորվելու, կամ դիակներ էին հավաքելու, ու չէր բացառվում, որ էդ կրակոցների արդյունքում անմեղ մարդիկ տուժեին»։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակվել է «Վալտեր» տեսակի ատրճանակից, ու վիճաբանությունը տեղի է ունեցել մանումենտցիների և գավառցիների միջև, ամեն կողմում՝ 2 հոգի։
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















«Իրավունք». «Թող ջանները յուղեն». Հուլիսի սկզբին սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ. Ով...
«Իրավունք». Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում
Ի հեճուկս հայաստանյան բռնապետի, ով ապօրինի միջոցներով փորձում է փակել Արցախի էջը, Ադրբեջանում խրախու...
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել
«Տելեկոմ Արմենիա»-«Ազերտելեկոմ» համաձայնագիր․ տեխնիկակա՞ն լուր, թե՞ ավելի լայն ենթակառուցվածքային գո...
Արմեն Գրիգորյանը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը
Դիլիջանում այրվել է ավտոմեքենա
Դալարիկի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. կ...
Առաջարկում ենք ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ․ Հայ Ազգային Կոն...