Փարպեցու փողոցում դանակի սպառնալիքով օտարերկրացի տղամարդու պայուսակը հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են
Դեկտեմբերի լույս 21-ի գիշերը օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին փոխանցվել է ավազակության մասին հաղորդում:
Օտարերկրացի տղամարդը հայտնել է, որ իրեն մոտեցել են անծանոթ անձինք ու դանակով սպառնալով՝ հափշտակել պայուսակը, որի մեջ հագուստ, բջջային հեռախոս ու դրամապանակ կար։ Դեպքը Փարպեցու փողոցում է եղել։
Մեկնած քրեական հետախույզները տարածքում օպերատիվ հարցումներ են իրականացրել։ Բացահայտման աշխատանքներին միացել են Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Օպերատիվ հարցումներից բացի, համատեղ իրականացվել են նաև այլ հետախուզական միջոցառումներ, որոնք դեպքից ժամեր անց արդյունք են տվել: Պարզվել է ավազակություն արած անձանց ինքնությունն ու բնակության հասցեները։ Երևանի բնակիչ՝ 37 և 35 տարեկան երկու տղամարդկանց հայտնաբերելու միջոցառումներն արդյունք են տվել դեկտեմբերի 22-ին։ Կասկածվողները լուսադեմին հայտնաբերվել են ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին
Նրանք ոստիկանությունից ներկայացվել են տարածքային քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված անձինք ձերբակալվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։




















Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ...
Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ Մխիթարյան
Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նա...
Առիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբում
Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է
Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հ...
Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ...
Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «...
Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն
Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»