Team-ը ավարտեց 25G-PON գերհզոր ցանցի կառուցումը Սյունիքի մարզի Քաջարան համայնքում
Նորագույն ցանցը արդեն հասանելի է քաղաքի ավելի քան 2000 բնակարաններում: Այսինքն՝ համայնքի գրեթե բոլոր բնակիչները, ինչպես նաև քաղաքում բիզնես գործունեություն ծավալած հարյուրավոր գործարարներ, կարող են միանալ Team Telecom Armenia-ի նոր ցանցին և վայելել ինտերնետի անգերազանցելի արագություն և որակ:
Քաջարանը փաստացի դառնում է Հայաստանում երկրորդ բնակավայրը՝ ամբողջովին վերափոխված նորագույն ցանցով։ Առաջինը՝ Վայոց Ձորի Գնդեվազն էր: Այս համայնքների, ինչպես նաև Երևանի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներին արդեն հասանելի են «տիեզերական» COSMO փաթեթները, որտեղ ինտերնետի արագությունը հասնում է միչև 1000Մբ/վ-ը: Փաթեթները ներառում են նաև TEAM TV որակյալ IPTV ծառայություն, բջջային և ֆիքսված հեռախոսակապ։
«Մենք հավատում ենք, որ լավ ենթակառուցվածքը ոչ միայն արագ ինտերնետի երաշխիք է, այլ նաև հիանալի հիմք ՏՏ ոլորտի զարգացման համար: Սյունիքում և Հայաստանի այլ համայնքներում այս ներդրումը մենք դիտարկում ենք նաև որպես բիզնեսի սոցիալական բաղադրիչ, որը ոչ միայն կօգնի բնակիչներին զգալ արագ ինտերնետի բոլոր առավելությունները, այլ նաև կծառայի տնտեսության ու երկրի զարգացմանը», - նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Մինչև տարեվերջ արդիականացնելու են Ջերմուկ և Հրազդան քաղաքների ինչպես նաև Երևանի Արաբկիր վարչական շրջանի կապի ենթակառուցվածքները:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»