Կորոնավիրուսից իրականում քանի մարդ է մահացել. ԱՆ-ն թվեր չունի.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առողջապահության նախարարությունը դեռեւս չի ամփոփել, թե կորոնավիրուսից իրականում քանի մարդ է մահացել։ Այս մասին «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
«Նոր տարուց հետո նոր կներկայացնենք, այս պահին դեռ ամփոփում ենք»,- ասաց նա։ Նշենք, որ մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության մասով վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս դեկտեմբերի 2-ին էր հանձնարարություն տվել նախարարին, իսկ հարցը դեռ ամիսներ առաջ Ազգային ժողովի ամբիոնից Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր բարձրաձայնել։
Փաշինյանը, ի դեպ, հղում է անում հենց այն թվերին ու վիճակագրությանը, որոնք պատգամավոր Թովմասյանն էր ներկայացնում: Հիշեցնենք, որ ծառայողական քննության ավարտից հետո, վարչապետի հանձնարարությամբ, հարցը նաեւ Գլխավոր դատախազությունում կքննվի: Թե ինչով է զբաղված Ավանեսյանի մատնանշած աշխատանքային խումբը, թերեւս միայն իրենք կիմանան։ Հստակ է, որ դրա կատարած աշխատանքի արդյունքն արդեն ամիսներ շարունակ որեւէ մեկի տեսանելի չէ»:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»