Երևան-Ստամբուլ ուղղությամբ չարթերային չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար առայժմ միայն մեկ հայտ է ստացել
ՀՀ քաղաքացական ավիացիայի կոմիտեն Երևան-Ստամբուլ ուղղությամբ չարթերային չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար առայժմ միայն մեկ հայտ է ստացել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:
«Դեկտեմբերի 23-ին մեկ հայտ է ստացվել Fly One Armenia ընկերության կողմից 3 չարթերային չվերթ իրականացնելու համար: Հայտը ներկայումս Քաղավիացիայի կոմիտեն ուսումնասիրում է և ողջամիտ ժամկետներում կկայացնի որոշում, որն առաջիկայում կհրապարակվի»,- նշել է Հարությունյանը, հավելելով, որ հայտի չափորոշիչները սահմանված են Կառավարության որոշմամբ:
Zarkerak.am-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաջանյանը տեղեկացրել է, որ թռիչքների իրականացման որևէ սահմանափակում չկա, քանի որ թե ՀՀ օդային տարածքն է բաց ցանկացած երկրից իրականացվող ցանկացած թռիչքի համար, թե Թուրքիայի օդային տարածքն է փաստացի բաց ՀՀ-ի համար:
«Որևէ սահմանափակում կամ խոչընդոտ այդ թռիչքներն իրականացնելու համար չկա: Եթե որևէ սահմանափակում լիներ, ապա այդ սահմանափակումների մասին հատուկ ընթացակարգով և ձևաչափով պետք է հրապարակվեր այդ մասին: Ինչ վերաբերում է ներկայացված հայտնին, ապա այն համապատասխան ընթացակարգով կուսումնասիրվի»,- նշել է Աղաջանյանը:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»