Իշխանությունը նորից բացահայտում է իր վախերը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Երևանի ավագանու՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նիստում քպականների՝ Մարությանին սևացնելուն միտված և «հեղափոխությանն» ու դրա «առաջնորդին» գովերգող «բոցաշունչ» ելույթները բավականին ծանր տպավորություն թողեցին: Կան տեղեկություններ, որ դրանք բոլորը կա՛մ հեղինակել, կա՛մ արմատապես խմբագրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը:
Սակայն, շատերի կարծիքով, դրանք հակառակ էֆեկտ ունեցան: Նույնը կարելի է ասել նաև Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանի խոսքի մասին, որի անունը հանրության լայն շրջանակներին բացարձակ ոչինչ չի ասում: Նա այս քննարկումների մեջ հանկարծ հիշել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, սա պատահական չէ, քանի որ իշխանությունների մեջ զգալի են վախերը Վանեցյանի վարկանիշի և հանրության շրջանում նրանից ունեցած սպասելիքների առումով: Ի դեպ, կան տեղեկություններ, որ Վանեցյանի պաշտոնավարման ժամանակ ևս Փաշինյանին հանգիստ չեն տվել նշյալ գործոնները:
Ի դեպ, ավագանու վերոնշյալ անդամի խոսքում մի շարք մանիպուլ յատիվ էլեմենտներ կան, որոնք ևս պատահական չեն նետվել, քանզի իշխանություններն էլ գիտեն, որ Արթուր Վանեցյանը երբեք ՔՊ քաղաքական թիմի կամ հեղափոխական հարթակի ներկայացուցիչ չի եղել և աշխատանքի բնույթով ընդամենն իր ծառայությունն է մատուցել երկրին, իսկ հեռանալով՝ հնչեցրել հայտնի «կա՛նգ առ» ահազանգը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»