Հռոմի պապը Սուրբ Ծննդյան օրն աղոթել է պանդեմիայի ավարտի եւ խաղաղ երկխոսությունների համար
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ը շաբաթ օրը Սուրբ Ծննդյան ուղերձում աղոթել է կորոնավիրուսային համաճարակի դադարեցման եւ համաշխարհային հակամարտությունները լուծելու նպատակով երկխոսությունների համար, հաղորդում է Associated Press-ը։
Նշվում է, որ ընդամենը մի քանի հազար մարդ է հավաքվել անձրեւից ողողված Սուրբ Պետրոսի հրապարակում՝ Ֆրանցիսկոսի «Urbi et Orbi» («Քաղաքին եւ աշխարհին») ամենամյա Սուրբ Ծննդյան ուղերձին: Սովորաբար հրապարակում հավաքվում են տասնյակ հազարավոր ծխականներ։
Հռոմի պապի Սուրբ Ծննդյան ելույթը նրան հնարավորություն է տալիս համաշխարհային լսարանի ուշադրությունը հրավիրել մեծ ու փոքր հակամարտությունների վրա։ Այս տարին բացառություն չէր։ Ֆրանցիսկոսը սգում էր Սիրիայում, Եմենում եւ Իրաքում շարունակվող հակամարտությունների, Ուկրաինայում եւ Եթովպիայում նոր լարվածության եւ Լիբանանում «աննախադեպ ճգնաժամի» համար։
«Մենք այնքան սովոր ենք դրանց (հակամարտություններին), որ հսկայական ողբերգություններն այժմ լռեցվում են, մենք ռիսկի ենք դիմում չլսել մեր եղբայրների եւ քույրերի ցավի եւ դժբախտության աղաղակը»,-ասել է Հռոմի պապը։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»