15 եւ 14 տարեկան պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
Դեկտեմբերի 25-ին հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով 15 և 14 տարեկան երկու պատանի են բուժօգնության տեղափոխվել։
Ոստիկանությունից հայտնում են, որ հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին նրանք հայտնել էին, որ մարմնական վնասվածքները ստացել են վիճաբանության ժամանակ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 13.00-ի սահմաներում պատանիները Սիսիանի մարզադաշտի հարակից տարածքում վիճել են 14-ամյա պատանու հետ, որն էլ դանակահարել էր նրանց:
Բացատրական աշխատանքի արդյունքում 14-ամյա պատանին ներկայացել է ոստիկանության Սիսիանի բաժին, տվել խոստովանական բացատրություն և հայտնել, որ դանակը նետել է Որոտան գետը:
Կատարվում է քննություն։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»