Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
Մեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
Հասարակություն

Քննարկվել է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի թիրախային ծրագրի իրականացման ընթացքը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն՝ Կառավարության ծրագրով սահմանված 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման ծրագրի ընթացքի վերաբերյալ: Վարչապետը, անդրադառնալով թեմային, ասել է հետևյալը. «Այս տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ մենք արձանագրել ենք մեր հանձնառությունը Հայաստանի կրթության և, մասնավորապես, հանրակրթության ոլորտում էական բարեփոխումներ և ներդրումներ անելու ուղղությամբ: Մասնավորապես, խոսել ենք 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու ծրագրի մասին: Մեր հիմնական նպատակը որակյալ կրթության հասանելիության մակարդակը հանրապետությունում բարձրացնելն է:

Քանի որ տարին ավարտվում է, և մի քանի օրից մուտք կգործենք 2022 թվական, այսօրվա քննարկման նպատակն է արձանագրել, թե ուր ենք հասել ծրագրի իրականացման ուղղությամբ: Ավելորդ չէ նշել, որ այն ներառված է Կառավարության գործունեության 2021-2026թթ. ծրագրում, Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների ցանկում: Այսօր կփորձենք ավելի մանրամասնել և հնարավորինս կանխատեսելի դարձնել մեր առաջիկա անելիքներն այս ուղղությամբ»: ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է սահմանված թիրախի իրացման մեթոդաբանությունը, դրա կիրառմամբ կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները: Նշվել է, որ ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում իրականացվել է նախադպրոցական և դպրոցական կրթական ծառայության կարիքի որոշում, հետևյալ սկզբունքներով՝ կարիքի տեղորոշում, ամբողջական ախտորոշում և ամբողջական կազմակերպման մեթոդի որոշում: Որպես օրինակ ընտրվել է Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքը, որը ներառում է 31 գյուղական բնակավայր, շահառու երեխաների թիվը հասնում է 1000-ի: Այստեղ նախատեսվում է կրթության կազմակերպում 13 վայրում:

Նախապատրաստական աշխատանքների շրջանակում կատարվել են շենքերի տեղազննում, անհրաժեշտ գույքի ցանկի ճշգրտում, տրանսպորտային երթուղիների քարտեզագրում, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման մրցույթներ: Ներկայում քննարկվում է ծրագրի ֆինանսական բաղադրիչը: Նույն մոդելով տեղորոշվել է կրթական ծառայության կարիքը Սյունիքի Տաթև, Քաջարան, Մեղրի խոշորացված համայնքների համար, ընթացքի մեջ է մարզի մյուս խոշորացված համայնքներում տեղորոշումը։ Գործում է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, աշխատանքն իրականացվում է ՀՀ վարչապետի համապատասխան որոշման ժամկետներին համաձայն:

Սյունիքում աշխատանքներն ամփոփելուց հետո նախատեսվում է նույն մեթոդաբանությունը գործարկել մյուս մարզերում։ Ըստ պլանավորման՝ 2022թ. նախատեսվում է իրականացնել շուրջ 170 դպրոցի և 130 մանկապարտեզի՝ ընթացքի մեջ գտնվող կամ ավարտվող կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ: Ընդ որում, այս թիրախային ցուցանիշները չեն ներառում հնարավոր սուբվենցիոն և այլընտրանքային ծրագրերը: Վարչապետի հարցադրմանն ի պատասխան ներկայացվել է նաև մասնագիտական կադրերի ներգրավման միասնական քաղաքականության մշակման ընթացքը: Խորհրդակցությանն արծարծվել են նախանշված թիրախին հասնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերին, ընթացիկ տեմպին, նույն չափանիշներով սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, ենթակառուցվածքային հագեցվածությանը վերաբերող և այլ հարցեր:

Ներկայացվել են մի շարք առաջարկներ: Վարչապետը կարևորել է ծրագրի հիմքում հայեցակարգային այն մոտեցման կիրառումը, որի ներքո նախադպրոցական, դպրոցական, մշակութային, սպորտային և մյուս բաղադրիչները դիտարկվում են մեկ ամբողջության մեջ:

,Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանին և Համբարձում Մաթևոսյանին՝ առաջարկելով քննարկման առարկա դարձնել գործընթացը խթանելուն միտված գաղափարները և կարևորելով համատեղ սինխրոնիզացված աշխատանքը: