Ինչո՞ւ է նախկին դատավորը դիմել ոստիկանությանը
Aravot.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածի կարգով նյութեր նախապատրաստելու համար ստացվել է Ռաֆիկ Մելքոնյանի դիմումը՝ ԲԴԽ-ի կողմից իրենց պաշտոնական լիազորությունները չարաշահելու և որպես դատավորի՝ իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ի կողմից կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազի կողմից Արդարադատության նախարարիններկայացրած հաղորդումը, որի հիման վրա էլ հետագայում հարուցվել է կարգապահական վարույթ և համապատասխան միջնորդություն է ներկայացվել Խորհրդին: Ի թիվս այլնի, նախարարը նշել է, որ Ռաֆիկ Մելքոնյանը զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության ու անաչառության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատավարության մասնակիցների նկատմամբ:
Aravot.am-ը դիմեց ԲԴԽ-ին՝ Տավուշի մարզի նախկին դատավորի գործով կանչե՞լ են ոստիկանություն, ո՞վ է ներկայացնում ԲԴԽ-ի շահերը գործի նախապատրաստման փուլում հարցով: Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Ռաֆիկ Մելքոնյանն այլևս դատավոր չէ և չեն մեկնաբանում դատավոր չհանդիսացող անձանց կողմից կատարվող քայլերը:
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ի կողմից կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազի կողմից Արդարադատության նախարարիններկայացրած հաղորդումը, որի հիման վրա էլ հետագայում հարուցվել է կարգապահական վարույթ և համապատասխան միջնորդություն է ներկայացվել Խորհրդին: Ի թիվս այլնի, նախարարը նշել է, որ Ռաֆիկ Մելքոնյանը զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության ու անաչառության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատավարության մասնակիցների նկատմամբ:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»