Աշոտ Մինասյանի նկատմամբ, մի շարք դրվագներով, քրեական հետապնդումը դադարեցվել է․ փաստաբան
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Աշոտ Մինասյան ԵՐԿԱԹ-ի գործով նախաքննությունն ավարտվել է։
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով դադարեցվել է Աշոտ Մինասյանի նկատմամբ Վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից զենք և ռազմամթերք պահելու ծանր հանցագործությունների մասով իրականացվող քրեական հետապնդումը։
Այսինքն, վարույթն իրականացնող մարմինը վերջապես հանգել է հետևության, որ նկարագրված գործողությունները հանցագործություններ չեն հանդիսանում և այդ մասով Աշոտ Մինասյանն ունի արդարացվածի կարգավիճակ։
Այժմ Աշոտ Մինասյանը մեղադրվում է միմիայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով /միջին ծանրության հանցանք, առավելագույնը մինչև 3 տարի ազատազրկում/։
Հիշեցնեմ, որ խոսքը գնում է 2020թ-ի նոյեմբերի 13-ին Սիսիան քաղաքում հայտնաբերված զենք ռազմամթերքին, որի հետ Աշոտ Մինասյանի կապն այնքան է, որքան Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացունը։
Նախաքննության ավարտից հետո ծանոթանալով քրեական գործի նյութերին, դրանում չհայտնաբերելով Աշոտ Մինասյանի առնչությունը հանցանքին հասվաստող գեթ մեկ ապացույց, այսօր միջնորդություն ենք ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ Ա. Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով»։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»