Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. 28-ամյա վարորդը Mitsubishi Pajero-ով Գողթ գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, կա 1 զոհ, 1 վիրավոր.
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Արարատ Հ-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Գողթ գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Գառնի գյուղի ամբուլատոր կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկների ու վարորդի օգնությամբ վրաերթի ենթարկվածներին տեղափոխել են հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Գևորգ Բուռնազյանի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայրում փորձում էին զննություն կատարեին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանն ու Կառլեն Բաղյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Գառնիի բաժանմունք, որ վրաերթի ենթարվածներից մեկը մահացել է։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Սուսաննա Սարգսյանն էր։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)