«Սպուտնիկ V» պատվաստանյութը վստահաբար չեզոքացնում է «օմիկրոն» շտամը. ՌԴ նախագահ
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Սանկտ Պետերբուրգում ընթանում է ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հրապարակային քննարկվող հարցը կորոնավիրուսային համավարակի հաղթահարման թեման էր:
ՌԴ գլխավոր համաճարակաբան Աննա Անդրեևնան նախ ողջունեց ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներին, այնուհետև ընդգծեց, որ հաշվի առնելով ԱՊՀ պետությունների մոտ հարաբերությունները, ընդհանուր համավարակի վտանգը, ինտեգրացիայի մակարդակը՝ գլխավոր հարցերից մեկն է համագործակցող պետություններում ձևավորել համավարակի արագ արձագանքման միասնական սխեմա:
ՌԴ գլխավոր համաճարակաբանի խոսքով՝ սինթետիկ կենսաբանության միջոցով ստացված առաջխաղացումը օգնում է առաջընթաց ունենալ բժշկության, դեղագործության, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում: «Ռուսաստանի գիտնականները, օգտագործելով ժամանակակից բիոտեխնոլոգիաները, հայտնագործեցին և գրանցեցին հինգ պատվաստանյութ ընդդեմ կորոնավիրուսային համավարակի: Աշխարհում առաջինը գրանցվեց ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, և այդ պատվաստանյութի արդյունքներով մենք կիսվում ենք ԱՊՀ անդամ մեր գործընկերների հետ՝ փոխանցվել են պատվաստանյութերի խմբաքանակներ, կառուցվել են պատվաստանյութերի արտադրման գործարաններ»,- հավելեց գլխավոր համաճարակաբանը:
Նա նաև զգուշացրեց, որ բիոտեխնոլոգիայի չհսկվող օգտագործումը կարող է առաջացնել վտանգներ, այդ թվում՝ դժվար բուժելի հիվանդություններ:
ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներից ոմանք հետաքրքրվեցին կորոնավիրուսի հերթական «օմիկրոն» շտամից, ինչին ի պատասխան՝ ՌԴ գլխավոր համաճարակաբանը նշեց, որ պատվաստվելու դեպքում պատվաստանյութն օրգանիզմում աշխատելու է ընդդեմ կորոնավիրուսի բոլոր շտամների, գուցե մի շտամի դեմ՝ ավելի շատ, մյուսի դեմ՝ ավելի քիչ, բայց ազդեցություն ունենալու է:
Վլադիմիր Պուտինն էլ ընդգծեց, որ զրուցել է Մալեևի անվան ինստիտուտի ղեկավարի հետ, նրանք հետազոտություն են անցկացրել, և «Սպուտնիկ V» պատվաստանյութը վստահաբար չեզոքացնում է «օմիկրոն» շտամը. «Ինստիտուտից հայտնել են, որ դեռևս կտան վերջնական պատասխան, թե պատվաստանյութը ինչ մակարդակի է չեզոքացնում «օմիկրոն» շտամը, բայց ընդգծել են, որ ազդեցությունը բավական մեծ է»:
ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ քննարկումները կշարունակեն փակ ձևաչափով:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»