Չարենցավանի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա կնոջ արնաշաղախ դի
Չարենցավանի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա կնոջ արնաշաղախ դի
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Չարենցավան քաղաքի 64-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից:
Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2021թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10:55-ին, որով ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժինը տեղեկացվել է, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա կնոջ արնաշաղախ դի:

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ վերը նշված բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ պարանոցի հատվածում կտրված վերքով:
Կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, վերցվել են նմուշներ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները,ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»