Բնակչին ադրբեջանցի զինվորներն են տարել, թե ինքն է հատել սահմանը. մանրամասներ՝ Ասկերանի մոլորված քաղաքացուց
Ինչպես հայտնեցինք քիչ առաջ, այսօր՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում, ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1971թ. ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանի անհայտ կորելու մասին: Պարզվել է, որ նա առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
Դեպքի վերաբերյալ մանրամասներ իմանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի ղեկավար Մհեր Վանեսյանի հետ, որն ասաց՝ դեպքը տեղի է ունեցել այս գիշեր.
«Չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող էր նա անցնել սահմանը, որովհետև ադրբեջանցիների դիրքերը մեր գյուղից բավականաչափ հեռու են, մոտավորապես` 20 կմ խորության վրա»,- նշեց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ երևի ոտքով է անցել ճանապարհը:
Խոսելով Ադրբեջանի սահմանը հատած բնակչի առողջական վիճակից՝ նա նշեց, որ որևէ խնդիր չի նկատել իր համագյուղացու մոտ. «Առողջական որևէ խնդիր չունի, սոցիալական խնդիր ևս: Ունի 4 երեխա՝ 3-ը տղա, մեկը՝ աղջիկ: Տղաներից մեկը զինվորական է, մյուսը` ոստիկան, իսկ երկու փոքր երեխաները դպրոցական են»,- պարզաբանեց Մհեր Վանեսյանը՝ նշելով, որ մոլորված բնակիչն էլ շինարար է:
Մեր այն հարցին, թե տանեցիները ինչպես են իմացել Արմեն Աբրիկի Վերդյանի` սահմանը անցնելու լուրի մասին, համայնքի ղեկավարը պատասխանեց, որ տեղյակ չէ, իրեն անգամ չեն դիմել, երբ ժամեր շարունակ չեն կարողացել գտնել ընտանիքի հորը. «Տանեցիները գնացել են ոստիկանություն և ասել, որ Արմենը երեկվանից չկա, բայց երևի չեն էլ պատկերացրել, թե ինչ կարող է եղած լինել նրա հետ: Ես էլ նոր եմ իմանում կատարվածի մասին»,- նշեց մեր զրուցակիցը:
Դիտարկմանը, թե արդյոք սահմանների մոտ Արմեն Վերդյանը որևէ աշխատանք ուներ իրականացնելու և դա՞ էր պատճառը ուժ ժամին իր՝ այնտեղ հայտնվելու, համայնքի ղեկավարը բացառեց դա. «20 կմ այն կողմ սահամանամերձ գոտի է, այնտեղ որևէ գործ չէր կարող ունենալ: Ադրբեջանցի զինվորներն են տարել, թե ինքն է հատել սահմանը, չենք կարող ասել»,- նշեց նա՝ հավելելով, որ բանակցություններից դեռ որևէ լուր չկա, դրանք շարունակվում են:
Զվարթ Պետրոսյան




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»