Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում
Հասարակություն

Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է հարյուր միլիոնը

Համավարակի սկզբից կորոնավիրուսով վարակվածների թիվը Եվրոպայում՝ ընդհուպ մինչեւ Կովկաս, գերազանցել է հարյուր միլիոնը։ Ատլանտյան օվկիանոսի ափից մինչեւ Ադրբեջան եւ Ռուսաստան 52 երկրներում եւ տարածաշրջաններում հունվարի 1-ի երեկոյան գրանցվել է կորոնավիրուսով վարակման 100.074.753 դեպք, հայտնել է AFP-ն՝ հիմնվելով իշխանությունների տվյալների վրա։

Սա 2019 թվականի վերջից համավարակի սկզբից ի վեր գրանցված կորոնավիրուսային վարակի 288.279.803 դեպքերի ավելի քան մեկ երրորդն է, հայտնել է Deutsche Welle-ն։

Միայն վերջին յոթ օրվա ընթացքում եվրոպական տարածաշրջաններում հայտնաբերվել է վարակի ավելի քան 4.9 միլիոն դեպք, ինչը 59 տոկոսով ավել է նախորդ շաբաթվա համեմատ։ Շաբաթվա ընթացքում COVID-19-ով վարակման նախորդ առավելագույն ցուցանիշները գերազանցել են եվրոպական 52 երկրներից եւ տարածաշրջաններից 17-ում։

Ֆրանսիան, օրինակ, անցյալ շաբաթ հաղորդել է ավելի քան 1 միլիոն նոր դեպքի մասին, որը ներկայացնում է համավարակի սկզբից ի վեր հայտնաբերված բոլոր COVID-19 դեպքերի գրեթե տասը տոկոսը: Աշխարհում 100.000 բնակչի հաշվով վարակման ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրները Եվրոպայում են։ Առաջին տեղում Դանիան է, որտեղ հիվանդացության մակարդակը յոթ օրվա ընթացքում 100.000 բնակչի հաշվով կազմել է 2.045 հիվանդ։ Նրան հաջորդում են Կիպրոսը՝ 100.000 բնակչի հաշվով վարակվածության 1.969 նոր դեպք եւ Իռլանդիան (1.964 դեպք)։

Գերմանիայի համար, շաբաթ օրը՝ հունվարի 1-ին հրապարակված Ռոբերտ Կոխի ինստիտուտի զեկույցի համաձայն, 100.000 բնակչի հաշվով կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին շաբաթվա ընթացքում կազմել է 220.3 մարդ։ Միաժամանակ նշվում է, որ տոների պատճառով ավելի քիչ մարդ է թեստավորվել, ինչպես նաեւ ոչ բոլոր բուժհաստատություններն են տվյալներ հրապարակել վարակվածների թվի վերաբերյալ։ Հետեւաբար, իրական թվերը կարող են ավելի մեծ լինել: Գերմանիայի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը նույնպես երեկ հայտարարել է, որ վարակվածության իրական վիճակագրությունը հավանաբար երկու-երեք անգամ ավելի է։

Ի հակադրություն, Եվրոպայում նվազում է կորոնավիրուսի հետեւանքով մահացությունների թիվը։ Անցյալ շաբաթ օրական միջինը մահացել է 3.413 վարակակիր՝ նախորդ շաբաթվա համեմատ յոթ տոկոսով պակաս: Կորոնավիրուսային վարակից մահացությունների մեծ մասը՝ օրական միջինը 5.735 մահ, գրանցվել է 2021 թվականի հունվարին։