Ողբերգական դեպք՝ Երևանում. Սասունցի Դավթի հրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի, ժամանել են տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը.
Այսօր՝ հունվարի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ Սասունցի Դավթի հրապարակում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել մի կին ու հայտնել, որ Սասունցի Դավթի հրապարակի 1/1 հասցեի հետնամասում գտնվող վագոն-տնակի մոտ տղամարդու դի կա։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Գևորգ Ամյանի գլխավորությամբ։
Այս պահին վերջինս և պարեկներ Անդրանիկ Հարոյանը և Նարեկ Դավթյանը փորձում են պարզել մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրը սահմանազատել են ավագ պարեկ Էդգար Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Արման Գաբրիելյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ժամանել է նաև դատական բժիշկը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը 55-60 տարեկան է, ով հանկարծամահ է եղել։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»