«Շահումյանի արծիվը»․ Շահեն Մեղրյանն այսօր կդառնար 70 տարեկան
Արցախի հերոս, Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի նախկին հրամանատար Շահեն Մեղրյանն այսօր կդառնար 70 տարեկան։
Մեղրյանի մարտական ուղին սկսվել էր 1988 թվականին․ նա առաջիններից էր, որ սկսել է կազմակերպել ինքնապաշտպանական զինված ջոկատներ։ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանության առաջին գործողությունը տեղի է ունեցել Մանաշիդ գյուղում՝ 1990 թվականի հունվարի 12-13-ին, երբ ադրբեջանցի զինյալները փորձել են գյուղի բնակիչներին տեղահանել. շրջանի կամավորականների նորաստեղծ խմբերը հետ են շպրտել նրանց գյուղի սահմաններից։
1991 թվականին «Կոլցո» օպերացիայից հետո ընկավ Գետաշեն-Մարտունաշենը, Շահումյանի դրությունը կտրուկ վատացավ։ Նույն տարվա հունիսին ադրբեջանցիները գրավեցին Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը։ Մեղրյանն իր ջոկատների հետ կազմակերպեց հակահարձակողական օպերացիա, որի շնորհիվ սեպտեմբերի 14-19-ին ազատագրվեցին գյուղերը։ Այդ օպերացիան առաջիններից էր, երբ արցախյան ազատամարտիկները կարողացան իրենց ուժերով գրավված տարածքներն ազատագրել։
1992 թվականի հունիսի 13-ի բռնի տեղահանումից հետո Շահեն Մեղրյանի նախաձեռնությամբ Հաթերք գյուղում 25 կամավորից բաղկացած խումբ ձեւավորվեց՝ «Եղնիկներ» պարտիզանական ջոկատը, որը թշնամու թիկունք է ներթափանցում․ այդպես է սկսվել պարտիզանական շարժումը ԼՂՀ հյուսիսային մասում։ Նրանց են միանում Շահումյանում գտնվող տարբեր ջոկատների («Արաբո», «Տիգրան Մեծ», Պռոշյանի ջոկատ, Հոկտեմբերյանի տղաներ) մարտիկներ, որոնցից 1993թ. ստեղծվեց զորամաս, որի հրամանատար նշանակվեց Շահեն Մեղրյանը։ Ջոկատի անմիջական օգնությամբ ազատագրվել են Մարտակերտի մի շարք գյուղեր՝ Հաթերքը, Ակնաբերդը, Մատաղիսը, Տոնաշենը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը։
Շահեն Մեղրյանը պատրաստվում էր ՀՀ գալուց հետո ազատագրել Շահումյանի շրջանը, բայց 1993թ. ապրիլի 17-ին՝ հերթական մարտական առաջադրանքը կատարելիս, Շահումյանից Երևան վերադառնալու ճանապարհին Արցախի երկնքում խփվեց Մեղրյանին ու նրա 7 մարտական ընկերոջը փոխադրող ուղղաթիռը։ Բոլորը զոհվեցին՝ Շահեն Մեղրյանը, 17-ամյա Հայկ Մեղրյանը, Արտակ Խաչատրյանը, Գրիգոր Գրիգորյանը, Պողոս Սիմոնյանը, Ռաֆիկ Բադալյանը, Արմեն Բազյանը և Ալեքսանդր Մեժունցը, ուղղաթիռի անձնակազմի հրամանատար Ջանբուլադ Մուրադյանը, 2-րդ օդաչու Արամ Գրիգորյանը և բորտմեխանիկ Իոսիֆ Միքայելյանը: Նրանք հանգչում են կողք կողքի անմահների զորագնդում՝ Եռաբլուրում:1993թ. հունիսի 15-ին ՀՀ ՊՆ թիվ 314 հրամանով զորամասն անվանակոչվեց «Շահեն Մեղրյան» հատուկ նշանակության ջոկատ:




















Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ...
Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ Մխիթարյան
Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է
Առիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբում
Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նա...
Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «...
Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ...
Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»
Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հ...
Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն