Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Սեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Գերությունից 5 վիրավորումով, հոգեբանական ու ֆիզիկական լուրջ խնդիրներով վերադարձած զինծառայողը կրկին զինծառայության մեջ է

Ամռանը գերությունից վերադարձած Նարեկ Սիրունյանը առողջական ու հոգեբանական մի շարք խնդիրներով նորից զորակոչվել է։ Փաստացի նա մարմնի հինգ հատվածներում վիրավորում ունի։

Ըստ ՀՔԱՎ դիմած հոր խոսքերի, բացի նրանից, որ հոգեպես դեռևս չի վերականգնվել, նա նաև չի կարողանում երկար ժամանակ կանգնած մնալ, չի կարողանում ազատ շարժել ձեռքերը։

Չնայած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գրությունից հետո Ն․ Սիրունյանին հետազոտության են ենթարկել, բայց առողջական որևէ խնդիր չեն լուծել,  կրկին տեղափոխել են զորամաս, և շարունակում է զինծառայության մեջ գտնվել չլուծված առողջական խնդիրներով հանդերձ։

Նարեկ Սիրունյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ օգոստոսին, մասնակցել սեպտեմբերին սկսված պատերազմին և բազմաթիվ վիրավորումներով գերեվարվել է նոյեմբերի վերջին։

Գերությունից վերադարձել է 2021 թ․ հունիսին, և  դեկտեմբերին կրկին զորակոչել են։ Հոր ահազանգից հետո ՀՔԱՎ-ը 2021 թ․ դեկտեմբերի 12-ին դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ Ն․ Սիրունյանի ֆիզիկական և հոգեբանական արդյունավետ վերականգնումն ապահովելու հարցով։

ՀՔԱՎ-ը նաև տեղեկություններ է հայցել այն մասին, թե մինչ այդ պահը` ինչ բուժում և հոգեբանական աջակցություն է ստացել նախկին զինծառայողը։ ՊՆ-ից հայտնել են, որ մինչ կրկին զորակոչվելը՝ նա անցել է հոգեթերապիա, ապա ստացել 15-օրյա արձակուրդ, և պնդել են, որ զինծառայության մեջ էլ նա գտնվում է սպա-հոգեբանի հսկողության տակ։ Ինչ վերաբերում է ֆիզիկական առողջությանը՝ ՊՆ-ից հայտնել են, որ այդ մասով հետազոտությունների արդյունքում ստացիոնար բուժման անհրաժեշտություն չեն տեսել։

Այս պատասխանն ստանալուց հետո ՀՔԱՎ-ը երկրորդ անգամ է դիմել Պաշտպանության նախարարին։ Երկրորդ գրության մեջ ևս շեշտել ենք, որ Ն․ Սիրունյանը շարունակում է գանգատվել ֆիզիկական և հոգեբանական խնդիրներից, և ակնհայտ է, որ իրականացված գործողությունները լիարժեք ու թիրախային չեն եղել։

ՊՆ-ից դեռևս պատասխան չենք ստացել։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս խնդիրները համատարած են․ պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրներին դիմակայելու Կառավարության ծրագրով  իրականացված միջոցառումների ծավալը բավարար չէ, իսկ արդյունքները հեռու են ծրագրի հռչակած նպատակներից։

Այս մոտեցումը չի համապատասխանում նաև Զինված ուժերի բարեփոխումներին ու զարգացմանն ուղղված՝ Կառավարության հռչակած առաջնահերթություններին։  Ի վերջո, ինչքանո՞վ կարելի է արդյունավետ համարել պատերազմի և գերության հետևանքով առողջական, հոգեբանական խնդիրներ ունեցող մարդու կողմից զինվորական պարտականությունների կատարումը։ Արդյո՞ք պետության այս վերաբերմունքը կարող է համարվել հարգանքի ու պատասխանատվության դրսևորում նրա մարդկային արժանապատվության նկատմամբ։