Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալները շարունակում են նվազել. մի շարք ոլորտներում ճգնաժամ է
Անցած մեկ տարում Հայաստանում արդյունաբերության որոշ ճյուղեր աննախադեպ անկում են գրանցել, ինչը բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա։
Հայտնի է, որ երկրի զարգացվածության և որակյալ աճի մասին է խոսում արդյունաբերության առկա վիճակը։ 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրի արդյունաբերությունն աճել է ընդամենը 1,1 տոկոսով։ Հատկանշական է, որ այդ ցուցանիշով ԵԱՏՄ երկրների շարքում նախավերջին տեղն ենք զբաղեցնում, մասնավորապես՝ այս տարվա ընթացքում Բելառուսի արդյունաբերությունն աճել է 7,1 տոկոսով, Ռուսաստանի Դաշնությանը՝ 5 տոկոսով, Ղազախստանինը՝ 3 տոկոսով, Հայաստանինը՝ 1,1 տոկոսով և Ղրղզստանինը՝ 0,2 տոկոսով։
.jpg)
Ուշագրավ է, որ չնայած համաշխարհային շուկայում մետաղների բարձր գներին և արտահանման ծավալների աճին՝ հանքարդյունաբերությունը 0,4 տոկոսով անկում է գրանցել, այդ թվում՝ մետաղական հանքերի արդյունահանումը կրճատվել է 1,1 տոկոսով։ Այս ցուցանիշները փաստում են, որ քաղաքական անկայունությամբ և նոր արտահանման տուրքի հետևանքով հանքարդյունաբերության ոլորտում զգալիորեն կրճատվել են ներդրումները․ նոր արտադրական կարողություններ չեն ստեղծվում։
Խիստ մտահոգիչ է ծխախոտի արտադրության ծավալների շարունակական նվազումը, որը մեր արտահանման մոտ 10 տոկոսն էր կազմում։Մասնավորապես՝ 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ծխախոտի արտադրությունը երկնիշ՝ 13,5 տոկոս անկում է գրանցել, ինչը պայմանավորված էտրանսպորտային խնդիրներով և արտահանման շուկաներում պահանջարկի նվազմամբ։
Այս տարվա ընթացքում կտրուկ՝ 25,1 տոկոսով անկում է գրանցել քիմիական արդյունաբերությունը, որը մեր տնտեսության ավանդական ճյուղերից է և մինչեւ վերջերս զարգացման լուրջ հեռանկարներ ուներ։
2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին զգալիորեն նվազել են հիմնական մետաղների և պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրությունները, համապատասխանաբար՝ -17,3 տոկոս և -42,3 տոկոս։
Ոսկերչությունը Հայաստանի տնտեսության լավ ավանդույթներ ունեցող ճյուղերից մեկն է, սակայն ցավոք, ներկայում այս ոլորտը ևս դժվարին օրեր է ապրում։Մասնավորապես՝ այս տարվա ընթացքում ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը նվազել է 36,6 տոկոսով։
Միաժամանակ, անցյալ տարվա խոր ճգնաժամի համեմատ աճեն գրանցել արդյունաբերության մի շարք ճյուղեր։Մասնավորապես՝ խմիչքի արտադրությունը՝ +24,2 տոկոս, մանածագործական արտադրանքը՝ 2,1 անգամ, մեքենաների և սարքավորումների արտադրությունը՝ 87,5 տոկոսով, ռետինե և պլաստմասե արտադրատեսակները՝ 18,3 տոկոսով և այլն։ Այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ այս արտադրատեսակների մասնաբաժինը արտահանման մեջ նվազել է՝ զիջելով հանքահումքային արտադրանքին։
Ամփոփելով՝ նշենք, որ 2021 թվականի ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ որակական փոփոխություններ չեն եղել, ինչը թույլ կտար խոսել երկարաժամկետ և կայուն զարգացման մասին։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում է