Թալանի նոր մեխանիզմը գործի է դրվել. Ռոբերտ Հայրապետյան
Թալանի նոր մեխանիզմը գործի է դրվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Որպեսզի անձը կարողանա իր մեքեննայի տեխզննման կտրոնը ստանա 2022 թվականի համար, պարտավոր է ներկայացնել 2021 թվականի գույքահարկը վճարած լինելու մասին (զրոյական) տեղեկանք:
Սակայն,
2021 թվականի գույքահարկի զրոյական տեղեկանքը ներկայացնելիս վարորդներին ուղղորդում են թաղապետարան ամբողջ 2022 թվականի գույքահարկը վճարած լինելու մասին տեղեկանք վերցնելու, և դա այն դեպքում, երբ անձն ունի 2022 թվականի գույքահարկը տարվա ընթացքում վճարելու իրավունք:
Հակառակ դեպքում չեն թույլատրում անցնել տեխզննում՝ փաստացի սահմանափակելով գույքահարկը տարվա ընթացքում վճարելու անձի իրավունքը:
Ստացվում է, որ, եթե ցանկանում ես օգտագործել մեքենադ, ստպված ես կրել հավելյալ պարտավորություն, որն օրենքով նախատեսված չէ: Չկրելու դեպքում մեքենան առանց տեխզննման վարելու պարագայում կկանգնես վարչական տույժ վճարելու պարտավորության առջև, չհաշված, որ օրինակ 2022 թվականի ընթացքում մեքենադ կարող ես օտարել և 2023-ի համար պարտավորությունդ կվերանա:
Փաստացի իրավունքդ չես կարող իրացնել՝ պետության հանդեպ պարտավորությունդ կատարած լինելով»։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»