Վերջին 24 ժամում Վրաստանում պատվաստվել է 7191 մարդ
Aliq.ge-ն հայտնում է, որ հունվարի 5-ի դրությամբ Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում իրականացվել է 7 191 պատվաստում։ Ընդհանուր առմամբ երկրում իրականացվել է 2 528 030 պատվաստում։
Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալների՝ կորոնավիրուսի դեմ երկրում մեկ դեղաչափով պատվաստվել է 2 528 030 քաղաքացի, այսինքն չափահաս բնակչության 45.0 տոկոսը, մինչդեռ ամբողջությամբ՝ երկու դեղաչափով պատվաստվել է 1 156 606 քաղաքացի՝ չափահաս բնակչության 40.3 տոկոսը։
Երրորդ չափաբաժնով (բուստեր) պատվաստվել է ընդհանուր հաշվով 77 125 մարդ։
Այժմ Վրաստանում հասանելի 3 պատվաստանյութերից ամենաշատ պատվաստումներ իրականացվել է Pfizer պատվաստանյութով (ավելի քան 1,5 մլն պատվաստում)։
Ըստ տարիքային խմբերի, ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 18-49 տարեկան անձանց շրջանում, իսկ ըստ շրջանների՝ կրկին ամենաշատ պատվաստումներ իրականացվել են մայրաքաղաք Թբիլիսիում (1 217 027 պատվաստում)։
Վրաստանում հնարավոր է պատվաստվել 3 տեսակի պատվաստանյութերով՝ Sinovac, Sinopharm, Pfizer:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»