Փաշինյանը պատրաստվում է զո՞րք ուղարկել Ղազախստան
Ղազախստանում բողոքի ակցիաները են սկսվել նոր տարվա առաջին օրերին։ Ցուցարարները բողոքում էին գազի սակագնի բարձր լինելու կապակցությամբ։ Երեկվանից բողոքի ակցիաները դուրս են եկել վերահսկողությունից, որի հետևանքով մարտեր են սկսկել ցուցարարների և ուժայինների միջև։ Ղազախստանի կառավարությունն ու ԱԱԽ քարտուղար Նազարբաևն արդեն իսկ հրաժարական են տվել։
Երկրում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ ՀԱՊԿ գործընկերներին դիմելը կօգնի հաղթահարել ահաբեկչական սպառնալիքը։
Նա հավելել է, որ Ղազախստանում բողոքի ակցիաները պետք է դիտարկել որպես ագրեսիայի տարածում, ուստի ՀԱՊԿ-ին դիմելը տեղին և ժամանակին է համարում:
Քիչ առաջ Politik.am—ի հետ են կապվել ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողներ և տեղեկացրել են, որ իրենց զորամասերից հրահանգ են ստացել անհրաժեշտ փաստաթղթերով լուսադեմին ներկայանալ զորամաս, որպեսզի մեկնեն Ղազախստան։
Փորձեցինք կապ հաստատել ՀՀ կառավարության ներկայացուցիչների, ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի, ՊՆ ներկայացուցիչ Գևորգ Ալթունյանի հետ, սակայն մեր բոլոր փորձերն ապարադյուն անցան։
Պետք է նկատել, որ Ռուսաստանի և Բելառուսի իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ խաղաղապահ զորքեր են ուղարկելու Ղազախստան։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»