Ալմաթիում հակաահաբեկչական հատուկ գործողություններ են անցկացվում
Ալմաթիում հակաահաբեկչական հատուկ գործողություններ են անցկացվում։ Այս մասին հայտնել է Ալմաթիից պատգամավոր Երժան Բաբակումարովը, հայտնում է Sputnik Ղազախստանը։
«Պարետատան տեղեկատվական շտաբն աշխատում է։ Բոլորը լարված աշխատում են: Սկսվել է քաղաքն ահաբեկիչներից ազատելու լիարժեք գործողություն»,-ասել է Բաբակումարովը։
Ինչպես հայտնել են Ալմաթիի պարետատնից, անկարգությունների աջակիցները մեծ վնաս են հասցրել քաղաքին, դիմադրել են իրավապահ մարմինների օրինական գործողություններին՝ կարգուկանոնը վերականգնելու եւ անվտանգությունն ապահովելու համար։
«Ծայրահեղականները անկարգություններ են կազմակերպում՝ վնասելով բիզնեսին։ Ավելին, նրանք վտանգում են քաղաքացիական անձանց կյանքն ու առողջությունը՝ խոչընդոտելով բուժաշխատողների աշխատանքին եւ վնաս հասցնելով կլինիկաներին ու հիվանդանոցներին։ Քաղաքում հակաահաբեկչական հատուկ գործողություն է սկսվել՝ քաղաքում կարգուկանոն հաստատելու նպատակով»,- ասվում է ուղերձում։
Ալմաթիի պարետատունը կոչ է արել բնակիչներին պահպանել հանգստություն եւ օգնել իրավապահ մարմիններին սահմանադրական կարգի եւ հասարակական անվտանգության հաստատման գործում։
Ինչպես ավելի վաղ ասել է երկրի նախագահը Անվտանգության խորհրդի նիստում, «Ալմաթիում գրավել են օդանավակայանը, մոտ հինգ ինքնաթիռ, այդ թվում՝ արտասահմանյան։ Ալմաթիի վրա հարձակվել են, ավերել, վանդալիզմի ենթարկել։ Ալմաթիի բնակիչները դարձել են ահաբեկիչների եւ ավազակների հարձակումների զոհ»:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»