Տղաների մարմիները պահվում էին տոպրակների մեջ. պահանջում եմ պատասխանատվություն` վարչապետից միչև գեներալ. զոհվածի մայր
Ես որպես նահատակ զինվորի մայր պահանջում եմ ամենա բարձր պատասխանատվություն ՝վարչապետից միչև գեներալ ու նախարար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է 44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը:
«Ես որպես հերոսի մայր՝ չեմ կարող այլևս լռել և իմ բողոքն ու սրտի ձայնը չասել ։ Երբ մեր տղաների մարմիները պահվում էին տոպրակների մեջ և ոչ պատշաճ սանիտարական պայմաններում, որոնց մեջ նաև իմ տղայի մարմինն էր, հասկանում էիք մոր , ծնողի վիճակը, սիրտս ցավից ճմլվում էր, իսկ պատկան մարմինների անտարբերություն հոգիս ավելի էր ցավեցնում ։Հասկանում եք այն մոր վիճակը , որ զրկված է լինում վերջին անգամ իր զավակին գրկելու սառած ճակատը համբյուրելու իրավունքից , որ մորը տալիս են մասունքներ ։
Զինվորներին և մեր վիշտ անարգելու համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց։ Ես որպես նահատակ զինվորի մայր պահանջում եմ ամենա բարձր պատասխանատվություն ՝վարչապետից միչև գեներալ ու նախարար ։Իմ և հազարավոր որդիների մահվան համար ոչ մեկը չեղավ պատասխանատու ձեր արարքների և խոսքերի համար, ի վերջո մի օր պատասխան եք տալու նաև աստծուն և ձեր խղճի առաջ։
Իսկ այսօր դուք վիրավոր զինվորին եք պատասխանատվության ենթարկում այն զինվորի որ ձեր խաղաղ օրն էր ապահովում իր կյանքի գնով ։
Ատում եմ ձեզ բոլորիդ պատկան մարմիներ, իշխանավորներ»,- գրել է նա։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»