Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Սեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Ի՞նչ է կատարվում բենզինի շուկայում, ու ինչքա՞ն կտևի «ժամանակավոր» էժանացումը

Փորձագետները վառելիքի գների իջեցման տնտեսական հիմք չեն տեսնում։ Նրանց խոսքով` շուկան այսկերպ պատրաստվում է դիմակայել նոր մրցակիցներին ու մարտահրավերներին։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik, Նելլի Դանիելյան. Արդեն մի քանի օր է, ինչ հայաստանյան բենզալցակայանները հաճելի անակնկալ են մատուցում իրենց հաճախորդներին։ Հետտոնական համատարած թանկացումների ֆոնին բենզինը, թերևս, միակ ապրանքն է, որ էժանացել է։
Իսկ ամենատարօրինակն այն է, որ փորձագետները վառելիքի գների իջեցման տնտեսական հիմք չեն տեսնում. միջազգային շուկայում գների էական անկում չի արձանագրվել, փոխարժեքի փոփոխություն ևս չկա, Հայաստանի բենզինի հիմանական մատակարար երկրում` Ռուսաստանում, բենզինը ոչ միայն չի էժանացել, այլև թանկացել ու դեռ շարունակում է թանկանալ։
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը չի բացառում, որ վառելիքի շուկայում մատակարարման ուղղությունների որոշակի դիվերսիֆիկացիա է տեղի ունեցել։ Օրինակ` Իրանից միանգամից մեծ ծավալի վառելիք է ներկրվել, կամ ներկրողները ավելի էժան վառելիք ներկրելու տարբերակ են գտել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նա չբացառեց նաև, որ գների անակնկալ փոփոխությամբ հայաստանյան շուկայի խոշոր խաղացողները փորձում են կանխել նոր խաղացողների մուտքը շուկա։
Նրա խոսքով` այս դեպքում ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը բենզինի շուկայում նոր, խորքային ուսումնասիրություն անելու խնդիր ունի։
Հանձնաժողովից Sputnik Արմենիային հայտնեցին, որ վերջին օրերի գնանկման վերաբերյալ այս պահին մեկնաբանություն դեռևս չունեն։
Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը ևս հակված է վառելիքի շուկայում կատարվող գործընթացները կապել շուկայում հայտնված նոր խաղացողների հետ։
«Մենք գիտենք, որ նոր խաղացողներ են ի հայտ եկել շուկայում, որոնք, կարող ենք ասել, նույնիսկ դեմպինգային որոշակի քայլերի են դիմում` փորձելով ավելի ցածր գնով իրենց գործունեությունը ծավալել ներքին շուկայում։ Մյուս կողմից մենք գիտենք, որ շուկայում ևս մեկ խաղացող է ի հայտ գալու։ Խոսքը վրացական «Պետրոլ Մարկետ» ընկերության մասին է, որն, ինչպես հայտնի է, կապակցված է ռուսական «Ռոսնեֆտի» հետ: Ընկերություն, որը նաև փորձելու է որոշակի ենթակառուցվածքային լուծումներ տալ` բենզալցակայանների նոր ցանց ստեղծելով»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Դավթյանը։
 
Նրա դիտարկմամբ` նոր խաղացողները, շուկա մտնելով, փորձում են ավելի ցածր գնային քաղաքականություն իրականացնել շուկայում իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Եվ քանի որ Հայաստանում բենզինի ու դիզվառելիքի գներն ակնհայտորեն շուկայականից բարձր են, հին խաղացողները կարողանում են իրենց թույլ տալ գների որոշակի նվազեցման գնալ։
Հայաստանյան վառելիքի շուկայում այսօր առկա վիճակը մեր զրուցակիցը բնութագրում է որպես «մենաշնորհային», որտեղ թեև առկա են տարբեր ու թվացյալ անկախ սուբյեկտներ, բայց իրականում դրանք գործել ու այսօր էլ գործում են ներքին հակամրցակցային համաձայնություններով։ Դավթյանն անգամ չի բացառում, որ գների նվազեցման որոշումը կայացվել է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարթությունում։ Այսօր գները նվազեցնելով, ըստ նրա, փորձ է արվում որոշակիորեն մեղմել առաջիկայում անխուսափելի թանկացումները։
 
Բանն այն է, որ Հայաստան ներկրվող բենզինի ու դիզվառելիքի 70-80 տոկոսն այսօր գալիս է Ռուսաստանից։ Իսկ այնտեղ այս տարվա առաջին կիսամյակում վառելիքի այդ տեսակների թանկացում է կանխատեսվում։
Հայաստանում բենզինի գինը վերջին 2 օրվա ընթացքում էժանացել է 4-8 տոկոսով։
Հայաստանյան բենզալցակայաններում «ռեգուլյար» տեսակի բենզինը, հունվարի 6-ից սկսած, 520-540 դրամից նվազել է մինչև 490-500 դրամ, «պրեմիում» տեսակինը 540-ից հասել է 510-520 դրամի։
Նշենք, որ դիզվառելիքի ու հեղուկ գազի գների վրա վերջին էժանացումները չեն ազդել. դրանք նոյեմբերի 1-ից ի վեր մնացել են անփոփոխ։
 
Հիշեցնենք` հայաստանյան բենզինի շուկա նոր մուտք գործած ընկերությունը 2020 թվականին հիմնադրված «Մեգա Թրեյդ» ՍՊԸ–ն է, որը շահագործում է «Ռան Օյլ» բենզալցակայանների ցանցը։ Ի դեպ, «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը հենց այդ ցանցում է վաճառվում 490 դրամով։
Ինչ վերաբերում է վրացական «Պետրոլ Մարկետ» ընկերության սպասվող մուտքին,ապա դրա մասին դեռ անցյալ տարվա օգոստոսին հայտարարել էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Չցանկանալով ժամանակից շուտ բացել փակագծերը` նա ձեռնպահ էր մնացել ընկերության անունը հրապարակելուց, ասել էր միայն, որ ներդրվելու է բենզալցակայանների նոր ու ժամանակակից ցանց` ավելի էժան գներով։
«Ռոսնեֆտի» բաժնետոմսերի համասեփականատեր Դավիթ Յակոբաշվիլին, սակայն, Sputnik-ին հայտնել էր, որ ներդրողը «Petrocas» ՀՁ-ն է։
Այն նախատեսում է Հայաստանում ստեղծել 22 լցակայաններից բաղկացած ցանց՝ «Ռոսնեֆտի» հայկական ակտիվների հիման վրա։
Մեկնաբանությունները, թե «Petrocas»–ը կարող է Հայաստան նավթամթերք ներկրել Ադրբեջանից, Դավիդ Յակոբաշվիլիի խոսքով, աբսուրդային են, քանի որ «Petrocas»–ը «Socar»-ի մրցակիցն է։
«Petrocas»–ը հիմնադրվել է 2009 թ․-ին և զբաղվում է նավթի և նավթամթերքի փոխադրմամբ ու առևտրով:
Յակոբաշվիլիի խոսքով` «Petrocas»–ի պորտֆելում ադրբեջանական կապիտալ չկա։ Ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը պատկանում է «Ռոսնեֆտին», 51 տոկոսը` իրեն ու իր գործընկերներին։
Այսօր «Petrocas»–ը միջազգային ընկերություն է, որը նավթի առևտրի ոլորտի առաջատարներից է՝ տարեկան 6 միլիոն տոննա թրեյդինգային պորտֆելով։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Կիպրոսի Հանրապետությունում, ընկերությունը ղեկավարում է նաև Վրաստանի խոշորագույն մանրածախ ցանցը՝ «Gulf» ապրանքանիշի ներքո, և Փոթիի նավթային տերմինալը: