Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Պեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ին
Հասարակություն

100-ամյա Սարիբեկ Արշակյանը 5 զավակ ունի, 65 թոռ ու ծոռ․ Գեղարքունիքի մարզպետը շնորհավորել 100-ամյա աստղաձորցուն

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հունվարի 8-ին այցելեց և շնորհավորեց Աստղաձորցի Սարիբեկ Արշակյանին՝ ծննդյան 100-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանից։

 Մարզպետին ուղեկցում էր Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը:

Սարիբեկ Արշակյանը տոնական բարձր տրամադրությամբ դիմավորեց հյուրերին։ Մեծ Հայրենականի դաժան ճանապարհով անցած վետերանը խոսեց պատերազմից մինչև վիրավորում իր անցած ճանապարհի մասին, ցուցադրեց ստացած և մինչ օրս խնամքով պահպանած խրախուսանքներն ու մեդալները:

Մեծ Հայրենականի առաջին կարգի հաշմանդամության կարգ ունեցող Սարիբեկ պապը մարզպետին հպարտությամբ ներկայացրեց վերջին տարիներին հրատարակված «Մեծ Հայրենականի դեմքեր» գիրքը, որի մեջ առանձին էջով ներկայացված էր նաև տեղեկատվություն իր մասին: Պատերազմի ավարտից հետո, ինչպես զրույցի ընթացքում նշեց Սարիբեկ Արշակյանը, նա աշխատանքի է անցել հայրենի ծննդավայրում, մեծ ներդրում և աշխատանքային ավանդ ունենալով գյուղատնտեսության բնագավառում:100- ամյա հոբելյարն ամենուրեք գրանցել է աշխատանքային հաջողություններ։ Իրեն բախտավոր մարդ է համարում Սարիբեկ պապը, քանի որ շարունակում է վայելել շրջապատի հարգանքը, սերն ու ուշադրությունը։ Նա կարդում է, հետաքրքրվում քաղաքական անցուդարձով, այցելում հարևաններին, մեկ-մեկ էլ ոգելից խմիչք է օգտագործում: Սարիբեկ Արշակյանը 8 տարի առաջ կորցրել է 88-ամյա տիկնոջը: Հիացմունքով է խոսում իր 5 զավակների և 65 թոռների ու ծոռների մասին, հպարտանում Աստղաձորում, Հայաստանում և Ռուսաստանի տարբեր քաղաքաներում ունեցած իր հարազատներով:

«Ձեր այցով դուք ինձ կյանք պարգևեցիք: Կկամենամ, որ իմ հասակակիցներից բոլորին բախտ վիճակվի հյուրընկալել Գեղարքունիքի մարզպետին և համայնքի ղեկավարին: Ես երջանիկ մարդ եմ ինձ համարում և ինձ համար փառք ու պատիվ է նման ուշադրության արժանանալը: Շնորհակալ եմ, որ այսօր այցելել եք ինձ և օրվա առիթով շնորհավորում եք իմ տարեդարձը: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի ղեկավարներին, ովքեր ձգտում են մեղմել մեր ժողովրդի հոգսն ու ցավը, խաղաղ ու բարեկեցիկ կյանք ապահովել նրանց համար» ,- ասաց Սարիբեկ պապը:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը շնորհավորեցին հոբելյարին՝ Ամանորի և 100-ամյա տարեդարձի առթիվ և նվերներ փոխանցեցին, մաղթելով նրան առողջություն և երկար տարիների կյանք:

Հրաժեշտից առաջ մարզպետ Կարեն Սարգսյանը Սարիբեկ պապին առաջարկեց դադարեցնել ծխախոտ օգտագործել, ապա պայմանավորվեցին հանդիպել 1 ամիս անց, որպեսզի համատեղ նշեն պապի չծխելու 1 ամսյակը: