Արարատի և Գորիսի ոստիկանները հայտնաբերել են առևանգված ավտոմեքենան
Արարատի և Գորիսի ոստիկանները հայտնաբերել են առևանգված ավտոմեքենան: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Հունվարի 6-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի արհեստանոցի դիմացից «Օպել Զաֆիրա» ավտոմեքենա են գողացել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 14.50-ի սահմաններում, անհայտ անձն ավտոմեքենան փախցրել է` օգտվելով դռները բաց լինելու և բանալին փականի մեջ գտնվելու հանգամանքից։
Ոստիկանության Գորիսի և Արարատի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումներով նույն օրը, ժամը 20.57-ին, Գորիս-Որոտան ճանապարհի 5-րդ կմ-ին հայտնաբերվել և, ավտոմեքենա փախցնելու կասկածանքով, ոստիկանության Գորիսի բաժին բերման է ենթարկվել 39-ամյա տղամարդը։ Ավտոմեքենան ներկայացվել է ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներին:
Նախապատրաստվում են նյութեր:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»