«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատողներն իրական խուճապ են առաջացրել
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները հիվանդանոցի առջև բողոքի ակցիա են անում:
նրանք պատմում են, որ դեկտեմբերի 30-ին ժողով են արել և իրենց հայտնել` աշխատանքից ազատում են և մինչև դեկտեմբերի 15-ն իրավունք ունենք աշխատելու։ Փոխտնօրենը և իրավաբանը դիմում են տվել աշխատակիցներին, որտեղ նշված է, թե վերջիններս սեփական դիմումի համաձայն են ազատվում աշխատանքից։«Իրավաբանն ասաց` դիմումը գրեք, թե ոչ, միևնույն է, արդեն իսկ ազատված եք աշխատանքից։ Ինձ ասացին, որ ես լավ եմ ապրում, դրա համար են հանում, մյուսին` դուք բնական շուբա եք հագնում, հաջորդին` մեքենա ունեք։ Որևէ մեկին չեն ասել, թե աշխատանքային թերացում ունի։ Անցած տարի փետրվարին մեզ ստիպեցին ստորագրել, որ իբրև թե կորոնավիրուսով վարակվածների հետ չենք աշխատել, որպեսզի ցածր վարձատրվենք` ես 40 կորոնավիրուսով վարակվածի հետ եմ աշխատել»,–ասում են բուժաշխատողները։
Հիվանդանոցի աշխատակիցները նշում են, որ իրենց հրաժարվել են անգամ վերջնահաշվարկ տալ։ Նրանց ասել են, որ առողջապահության նախարարությունն է տրամադրել ցուցակներ, թե ում պետք է աշխատանքից ազատեն։
Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են` գնալու են մինչև վերջ, իրենց իրավունքների համար պայքարելու են և դիմելու են Մարդու իրավունքների պաշտպանին։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»