Երկրաշարժի պատճառով փլվել Է Չինական մեծ պարսպի մի հատվածը
ՉԺՀ-ի հյուսիս – արեւմուտքում փլվել Է Չինական մեծ պարսպի երկմերանոց հատվածը 6,9 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով: Հունվարի 10-ին այդ մասին հաղորդել Է Global Times թերթը: Հունվարի 8-ին ուժգին երկրաշարժ Է տեղի ունեցել Ցինհայի նահանգի Մենյուան Հուիի Ինքնավար գավառում:
Դրանից հետո իշխանությունները կազմակարպել են սեյսմիկ ակտիվությունից վնասված տարածաշրջանի մշակութային ժառանգության օբյեկտների վիճակի ստուգում: Տեսուչները Չինական մեծ պարսպի փլված հատված են հայտնաբերել հարեւան Գանսուի նահանգի Շանդանի գավառում: Փլուզումը տեղի Է ունեցել երկրաշարժի Էպիկենտրոնից 114 կիլոմետր հեռավորության վրա:
Պարսպի փլված մասը կառուցվել Է Մին գահատոհմի ժամանականերում (1368 – 1644): Մասնագետներն արդեն պաշտպանական կառուցվածք են կանգնեցրել այդ հատվածում եւ ձեռնամուխ են եղել վերականգնողական աշխատանքներին: Չինական մեծ պարիսպն իրենից ներկայացնում Է մի շարք պաշտպանական կառույցներ Չինաստանի հյուսիսում եւ Մոնղոլիայի հարավում
Չինաստանում նման պարիսպներ կառուցել են հին ժամանակներից քոչվոր ցեղերի ասպատակություններից պաշտպանության համար: Համարվում Է, որ դրանք միասնական ամրաշինական համակարգի մեջ Է միավորել Չինաստանի առաջին կայսր Ցին Շինհուանը (259 – 210 թթ. մ.թ.ա.): Պարսպի ամենաերկար եւ բոլորից ավելի լավ պահպանված մասը կառուցվել Է Մինի (1368 – 1644) դարարջանում: Այն ձգվում Է մոտավորապես 8 850 կիլոմետր Լյաոնինի հյուսիս - արեւելյան նահանգից մինչեւ Գանսուի հյուսիս - արեւմտյան նահանգ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»