Երեք պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ. երեքին էլ տեղափոխել էին հիվանդանոց
Հունվարի 8-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից ահազանգեր են ստավել, որ «աջ ազդրի միջային մակերեսի ծակած-կտրած վերք», «կրծքավանդակի առաջային պատի կտրած-ծակած վերք, ձախ բազկի դրսային շրջանի ծակած-կտրած վերք» և «դեմքի շրջանի փափուկ հյուսվածքների բազմաթիվ քերծվածքներ» ախտորոշումով բուժօգնության են տեղափոխվել երեք պատանի։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի խանութի հետնամասում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, բուժօգնության դիմած պատանիներն իրար ծեծի են ենթարկել, ապա նրանցից մեկն իր մոտ եղած դանակով հարվածել է մյուս երկուսին։
Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»