Ճանապարհի մերկասառույցի պատճառով Գեղարքունիքի մարզում բախվել են Երևան-Ճամբարակ երթուղին սպասարկող «Գազել»-ն ու Mercedes-ը, կա 7 վիրավոր.
Այսօր՝ հունվարի 10-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 72.5 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 63-ամյա Թորոս Ք-ի վարած «Գազել» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ՝ 33-ամյա Վաղինակ Պ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթաի հետևանքով «Գազել»-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 45-ամյա Մարատ Խ-ն, 10-ամյա Ռուբեն Խ-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 20-ամյա Հայկուշ Խ-ն, 37-ամյա Արման Ս-ն, Mercedes-ի վարորդ Վաղինակ Պ-ն և նրա ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ, 26-ամյա Նվեր Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, իսկ «Գազել»-ի մեկ այլ ուղևոր՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Արգիշտի Ջ-ն տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Սաղաթելյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորների մեջ կան տարբեր ընտանիքների անդամներ, իսկ «Գազել»-ը սպասարկում է թիվ 327 երթուղին՝ Երևան-Ճամբարակ-Զորավանք հատվածը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, և միայն վթարից հետո են ճանապարհը սպասարկող ճանշինականները սկսել ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշխատանքները։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»